Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին առաջին հերթին նպաստելու է հենց այդ կառույցի ամրապնդմանը: Այդ մասին Ուկրաինայի նախագահն ասել է Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի նախագահների հետ Եվրոպական քաղաքականության ապագայի վերաբերյալ քննարկումների ժամանակ:
Ըստ Вести-ի՝ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան այժմ պայքարում է «ոչ միայն իր անկախության, այլև եվրոպական մայրցամաքում խաղաղության համար»:
«Ինչ վերաբերում է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայությանը, ԵՄ երկրները պետք է հասկանան, որ Ուկրաինային պետք չէ 20 տարի հրավիրել Եվրամիություն, մեզ այնտեղ պետք է ընդունեն որպես հավասար, ինտեգրված գործընկերոջ»,- հայտարարել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանի և Մերձբալթյան հանրապետությունների ղեկավարներին իր երկրին ցուցաբերած աջակցության համար: