ԱՄՆ-ը ողջունել է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը և կողմերին կոչ է արել ավարտել բոլոր պահվող անձանց փոխանակումը: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Twitter-ի գրառման մեջ:
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ավարտել բոլոր գերիների, պահվող անձանց, ռազմագերիների և զոհվածների աճյունների փոխանակումը, ինչպես նաև կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ապահովել ձերբակալվածների նկատմամբ մարդկային վերաբերմունքը»,- ասվում է գրառման մեջ:
Երեքշաբթի Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ երեք հայ ռազմագերի Ադրբեջանից Հայաստան է վերադարձել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով: