Արդեն երթևեկելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այն իրար է միացնում Գյուրջյան և Արմենակյան փողոցները: Նախկինում գրունտային այս ճանապարհահատվածը հիմնանորոգվել է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով: