• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մենք կտրականապես մերժում ենք ռուսաֆոբ հայտարարությունները. Կոբախիձե. «Հարևաններ» Մենք կտրականապես մերժում ենք... 20:31
Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:15
Հորմուզի նեղուցը չի բացվի, եթե ԱՄՆ-ը չընդունի մեր պայմանները․ ԻՀՊԿ. «Հարևաններ» Հորմուզի նեղուցը չի բացվի,... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Պուրակ» ստեղծելու գաղափարը իրական ֆաշիզմի դրսևորում է. ՀԱՊԿ-ը պետք է պատշաճ գնահատական հնչեցնի. ՀՀ ԱԽ քարտուղար
Քաղաքականություն
14:4629 Ապր, 2021

«Պուրակ» ստեղծելու գաղափարը իրական ֆաշիզմի դրսևորում է. ՀԱՊԿ-ը պետք է պատշաճ գնահատական հնչեցնի. ՀՀ ԱԽ քարտուղար

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. 
 
«Հարգելի նախագահող,
 
Հարգելի գործընկերներ,
 
Ողջունում եմ բոլորիդ և արդյունավետ աշխատանք եմ մեզ մաղթում:
 
Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել հյուրընկալող կողմին՝ մեր տաջիկ ընկերներին, այսօրվա հանդիպման և ջերմ ընդունելության համար:
 
Ընդհանրապես, նեղ կազմի ձևաչափով քննարկմանը, մենք ավանդաբար դիտարկում ենք ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները և խոսում դրանց չեզոքացման միջոցառումների մասին: Այս առումով կուզենայի անրադառնալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
 
Թուրք-ադրբեջանական տանդեմը, որը սանձազերծեց հազարավոր կյանքեր խլած վերջին Ղարաբաղյան պատերազմը, նպատակ ուներ արցախահայության լիակատար ֆիզիկական ոչնչացումը: Զուր չէ, որ ես այս տանդեմը կոչեցի թուրք-ադրբեջանական, և ոչ ադրբեջանաթուրքական, առաջին տեղում նշելով Թուրքիային, քանի որ այս պատերազմում ամենալայն մասնակցությունն ունեին թուրքական ռազմական հրահանգիչները, թուրքական հատուկ նշանակության ջոկատները, Թուրքիայի կողմից հավաքագրված ահաբեկիչ-վարձկանները, որոնք մինչ այժմ էլ շարունակում են մնալ տարածաշրջանում: Թուրքիայի կողմից միջազգային հարթակում նաև քաղաքական աջակցություն է ցուցաբերվել Ադրբեջանին:
 
Մեր մշտական ուշադրության կենտրոնում է նաև գերեվարված հայ զինծառայողների և Ադրբեջանի կողմից պահվող այլ անձանց վերադարձի հարցը: Այսօր այս հարցը մեզ համար առաջնակարգ նշանակություն ունի: Ցավոք, ադրբեջանական կողմը շարունակում է շահարկումներ անել այս խնդրի շուրջ և ամեն կերպ խոչընդոտում է նրանց ազատ արձակմանը՝ բերելով անհիմն փաստարկներ և գործընթացը տանելով փակուղի: Պետք է կիրառել հնարավոր բոլոր ջանքերն այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար և այս առումով ես ակնկալում եմ ձեր օժանդակությունը և աջակցությունը:
 
Հարգելի գործընկերներ,
 
Ինչպես գիտեք, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելը և զինադադար հաստատելը հնարավոր եղավ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ: Այս գործընթացում անձնական մեծ ջանք է գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
Մենք կարծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հիմունքներով պետք է ապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը: Սա է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և հայ բնակչության անվտանգության ապահովման երաշխիքը:
Նախորդ տարվա պատերազմը ակներևաբար ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը փաստացի հանդիսանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորում և թույլ է տալիս առանձին էթնիկ խմբերին ոչ միայն առանձնանալ որևէ պետությունից, երբ առկա են խտրականության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման կամ ցեղասպանության ռիսկեր, այլ նաև բացառում է միացումը նման պետության հետ: «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում, որը չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը:
 
Նախագահ Ալիևը շարունակում է ցինիկաբար (լկտիաբար) հայտարարել, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին համարում է իր երկրի քաղաքացի: Այս խոսքերի կեղծիքն ակնհայտ է՝ ոչ մի պետություն խաղաղ բնակիչներին չի ոչնչացնի, ռմբակոծի և հրթիռակոծի, եթե նրանց սեփական քաղաքացիներ համարի:
 
Եվս մեկ աղաղակող փաստ՝ այս տարվա ապրիլի 12-ին, Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, Բաքվում բացվեց Արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակ», որտեղ հայկական ռազմական տեխնիկային զուգընթաց, ցուցադրված էին հայկական զիված ուժերի զինվորների մանեկենները, զոհված հայ զինծառայողների անձնական իրերն ու սաղավարտները: Այսպես կոչված, «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթը այդ արարողության ժամանակ, ևս մեկ անգամ հստակ ցուցադրում են, որ վերոնշյալ քայլն ուղղված է պատերազմում զոհվածների, անհայտ կորածների և գերիների հիշատակի հանրային նվաստացմանը: Կարծում եմ, որ այս զազրելի, առողջ հոգեկառուցվածքի հետ անհամատեղելի, խեղված միջոցառման հրապարակված կադրերը, ծանր հոգենստվածք կթողնեն ցանկացած նորմալ մարդու մոտ: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա այդպիսի չակերտավոր «պուրակ» ստեղծելու բուն գաղափարը իրական ֆաշիզմի դրսևորում է:
 
Հարգելի գործընկերներ,
 
75 տարի առաջ մեր հայրերն ու պապերը հաղթեցին ֆաշիզմը: Կարծում եմ, որ մենք՝ որպես նրանց գործի հետնորդներ, պետք է կանխենք վերոնշյալ ֆաշիստական դրսևորումների վերածնունդը:
 
Ակնհայտ է, որ այդպիսի կեղծ հայրենասիրական արարքները ուղղված են ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ, ի դեմս ամբողջ հայության, երդվյալ թշնամու կերպարի երկարատև ամրապնդմանը, ինչը որևիցե ձև չի կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է պատշաճ գնահատական հնչի այսպես կոչված չակերտավոր «պուրակի» վերաբերյալ:
 
Հարգելի գործընկերներ,
 
Ի լրումն այս ամենի, անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք, և այդպիսի դեմարշները չպետք է անտեսվեն՝  հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ նկրտումները: Կարծում եմ, որ մեր Կազմակերպությունը միանշանակ դիրքորոշում պետք է հայտնի ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջաականության դեմ ցանկացած ոտնձգությանը:
 
Հարգելի գործընկերներ,
 
Այսօրվա մեր նիստը տեղի է ունենում բարդ պայմաններում, երբ համաշխարհային մասշտաբով մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, ընդարձակվում են անկայունության օջախներ, ընդլայնվում են տարաձայնությունների գոտիներ, նոր թափով են բռնկվում հակամարտությունները, իսկ համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում:
Այս ամենը անխուսափելիորեն ազդում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու վրա, և առկա մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու նպատակով մենք պետք է ցուցաբերենք միասնական, համակարգված մոտեցում, նրբանկատ, ուշադիր վերաբերմունք միմյանց խնդիրներին։ Սա կլինի մեր ընդհանուր հաջողության և մեր պետությունների անվտանգության ապահովման նպատակների իրագործման գրավականը:
 
Շնորհակալություն ուշադրության համար»:
Դիտումների քանակ271
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Դուշանբեում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների ազգային անվտանգության մարտահրավերներն ու վտանգները 11:3929 Ապր, 2021 Դուշանբեում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների ազգային անվտանգության մարտահրավերներն ու վտանգները Հասարակություն
  • Դուշանբեում հանդիպել են Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը 18:1828 Ապր, 2021 Դուշանբեում հանդիպել են Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը Քաղաքականություն
  • Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՌԴ և Տաջիկստան 15:0520 Ապր, 2021 Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՌԴ և Տաջիկստան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026
  • «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»․ Միրզոյան 21:4328 Օգս, 2026
  • Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից 21:3928 Օգս, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով 21:2028 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԳՆ-ն կվերանվանվի․ Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է իշխանության նոր մոտեցումը 21:0028 Օգս, 2026
  • Սոթքում ջրամբար և ոռոգման համակարգ է կառուցվել 20:5928 Օգս, 2026
  • Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար 20:5328 Օգս, 2026
  • Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագրի ձախողման մասին 20:4928 Օգս, 2026
  • Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4428 Օգս, 2026
  • ԵՄ չորս երկիր առաջարկել է նորից դիտարկել ռուսական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցը. DW 20:3428 Օգս, 2026
  • Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան 20:2828 Օգս, 2026
  • Սիրուն Մակարյանը տրամադրություն է ստեղծում 20:2228 Օգս, 2026
  • Հրատարակման է պատրաստվում Իսահակյանի երկերի նոր հատորը 20:1528 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:1528 Օգս, 2026
  • Գյուղոլորտի աջակցության ծրագրեր՝ 4 մարզում 20:0928 Օգս, 2026
  • Թեհրանը բոլոր երկրներին կոչ է արել անտեսել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները 20:0528 Օգս, 2026
  • Իսպանիայի թանգարանից չորս րոպեում գողացել են 1.7 միլիոն եվրո գնահատվող գանձեր 20:0328 Օգս, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:5728 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 28. 2026 19:5128 Օգս, 2026
  • Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս 19:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի 19:3828 Օգս, 2026
  • Երևանում կմեկնարկի «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով միջազգային համաժողով 19:3728 Օգս, 2026
  • Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում 19:3028 Օգս, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. 3 անձ ձերբակալվել է 19:2028 Օգս, 2026
  • Վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար անձնակազմի և արտերկրում ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ 19:1528 Օգս, 2026
  • Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները սառեցված են. Պեսկով 19:0728 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետք է առերեսվել իրականությանը և կայացնել երբեմն ցավոտ որոշումներ․ ՀՀ նախագահ 19:0028 Օգս, 2026
  • Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել 18:5628 Օգս, 2026
  • Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում 18:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. դպրոցական պայուսակի թույլատրելի քաշը 18:3628 Օգս, 2026
  • Թրամփը՝ ԿՀՎ ղեկավարի Մոսկվա այցի մասին 18:2828 Օգս, 2026
  • Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով 18:2228 Օգս, 2026
  • Եթե Իրանը չկարողանա նավթ վաճառել, ուրեմն ոչ ոք չի կարողանա. Ղալիբաֆ 18:1628 Օգս, 2026
  • Նախատեսվում է մշակել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք 18:1128 Օգս, 2026
  • Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022-ին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով. ՀՀ նախագահ 18:0628 Օգս, 2026
  • Իսրայելը չի հեռանա Գազայի հատվածից. Նեթանյահու 18:0128 Օգս, 2026
  • Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ 17:5628 Օգս, 2026
  • ՀԷՑ-ի ավտոպարկը կթարմացվի․ 27 նոր պիկապ դեպի Հայաստան ճանապարհին են 17:5128 Օգս, 2026
  • Բաղրամյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդով տիրացել է համայնքային գույքին 17:4928 Օգս, 2026
  • Վճռաբեկ դատարանը քրեական ենթամշակույթին վերաբերող ուղենիշային որոշում է կայացրել 17:4428 Օգս, 2026
  • ԱԲ-ն մտնում է կրթական համակարգ․ 50 հազար ChatGPT Edu բաժանորդագրություն՝ սեպտեմբերից 17:3528 Օգս, 2026
  • Դիտարկեցի ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը. Պապիկյան 17:2828 Օգս, 2026
  • Դպրոցական սննդի ծրագիրը կփորձարկվի նաև Երևանում 17:1728 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը․ 300 հազար դրամ դրույքաչափ՝ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին 17:1028 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Համայնքի գույքը՝ 12 անգամ էժան․ նախկին պաշտոնյայի գործն ուղարկվել է դատախազին 17:0028 Օգս, 2026
  • Ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության համար․ Ժաննա Անդրեասյան 16:5828 Օգս, 2026
  • S&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի վարկանիշը, նշել նաև այն բարելավելու պոտենցիալը 16:4828 Օգս, 2026
  • Մենք ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. Թրամփ 16:3628 Օգս, 2026
  • Խարդախություններ՝ վարձով բնակարանների շուկայում 16:2628 Օգս, 2026
  • Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը 16:1328 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի հովանու ներքո հանդիպել են Կիպրոսի Հանրապետության նախագահն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը 15:5928 Օգս, 2026
  • 5 մեդալ՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 15:4528 Օգս, 2026
  • «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը 15:3328 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 15:2928 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները 15:1528 Օգս, 2026
  • Թրամփն Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ 15:0128 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Էժան վարձով բնակարանների խարդախության նոր սխեմա․ կանխավճարից հետո «տանտերը» անհետանում է 15:0028 Օգս, 2026
  • Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան 14:4528 Օգս, 2026
  • Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել 14:3628 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 14:2728 Օգս, 2026
  • Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 14:1328 Օգս, 2026
  • Բժշկությունը շարունակում է մնալ ամենապահանջված մասնագիտությունը․ ԿԳՄՍ նախարար 14:0128 Օգս, 2026
  • Սեպտեմբերին Արագածոտնի մարզում շահագործման կհանձնվի 4 դպրոց 13:5728 Օգս, 2026
  • Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով 13:5028 Օգս, 2026
  • 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 13:4328 Օգս, 2026
  • Լավրովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին 13:3128 Օգս, 2026
  • Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար 13:2228 Օգս, 2026
  • Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում 13:1528 Օգս, 2026
  • Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է 13:0728 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից 13:0528 Օգս, 2026
  • Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 13:0128 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 500-ի․ հարյուրավոր օտարերկրացիներ անհետ կորած են 13:0028 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն 12:5328 Օգս, 2026
  • Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնում 12:4628 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողատարածքը 12:4028 Օգս, 2026
  • Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ 12:3628 Օգս, 2026
  • Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհայտ կորած 12:3028 Օգս, 2026
  • Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2528 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 500-ի 12:2228 Օգս, 2026
  • «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 6 մլրդ 574 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 12:1428 Օգս, 2026
  • Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում 12:1028 Օգս, 2026
  • Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում 12:0528 Օգս, 2026
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոնում 12:0328 Օգս, 2026
  • Քննարկվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների առաջնահերթությունները նոր ուսումնական տարում 11:5628 Օգս, 2026
  • Արամ Ջիվանյանը վերանշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում 11:5128 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումին 11:4528 Օգս, 2026
  • Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում 11:4328 Օգս, 2026
  • Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 11:3628 Օգս, 2026
  • Արման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում 11:3528 Օգս, 2026
  • Արդարադատության չորս փոխնախարար վերանշանակվել է պաշտոնում 11:2828 Օգս, 2026
  • ՊՆ-ում երեք փոխնախարար է վերանշանակվել 11:2228 Օգս, 2026
  • Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում 11:2028 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015