Ֆիզկուլտուրայի նախկին ուսուցիչ, իտալացի Մաուրո Մորանդիին, որը 1980-ականների վերջին բնակություն էր հաստատել Սարդինիայի ափերի մոտ գտնվող Բուդելի անմարդաբնակ կղզում, տեղի ազգային պարկի որոշմամբ ստիպել են լքել տարածքը, հաղորդել է РИА Новости-ն:
1989-ին Մորանդին տեղափոխվել է 1,5 կիլոմետր քառակուսի տարածքով կղզին և ապրել շենքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես ռադիոկայան: Հետագա տարիներին Բուդելի կղզին զբոսաշրջիկների շրջանում հայտնի դարձավ լողափի վարդագույն ավազով, իսկ ճգնավորը դարձավ մեկուսի անկյան տերը:
82-ամյա Մորանդիի կեցությունը կղզում դադարեցրել է Լա Մադդալենա արշիպելագի ազգային պարկի ղեկավարությունը, որը իտալացի Ռոբինզոնին փոքրիկ բնակարան է առաջարկել Մադդալենա կղզում: Մորանդին հույս ունի վերադառնալ իր նախկին բնակավայրն ու կղզին պաշտպանել անկոչ զբոսաշրջիկներից: