Գավառագետն սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքից: Արդեն մեկ շաբաթ է՝ գետը վարար է, իսկ ափամերձ տների բնակիչներն անհանգիստ՝ ամեն վայրկյան հնարավոր հեղեղումների սպասումով:
Երեկվա վարարումների հետևանքով համայնքի համար կենսական նշանակություն ունեցող կամուրջն ամբողջությամբ փլվել է: Համայնքում ևս երկու կամուրջ կա, երկուսն էլ՝ վթարային: Դեռևս շահագործվում են, սակայն համայնքի բնակիչները մտավախություն ունեն՝ ևս այսպիսի մի վարարում և այդ կամուրջները նույնպես ջրի տակ կանցնեն:
Աշխատանքներ են տարվում վնասի չափերը հաշվարկելու և կամուրջի վերակառուցելու համար միջոցներ հայթհայթելու ուղղությամբ: