• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Պաշտոնական այցով Հայաստան է... 23:24
Ժամը 20:08-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2650 մարդ. ԻՔՄ Ժամը 20:08-ի դրությամբ Ֆրանսիայի... 21:34
Սահմանազատում իրականացնելիս հաշվի են առնվելու ՀՀ ազգային արխիվում պահվող քարտեզներն ու փաստաթղթերը Սահմանազատում իրականացնելիս հաշվի են... 20:50
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:0921 Ապր, 2021

Ով և ինչու էր սադրում և բախումներ հրահրում Սյունիքում

Ագարակ համայնքում մի խումբ քաղաքացիներ փորձել են խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով: Ակցիայի մասնակիցները բախումներ են հրահրել ոստիկանության և հատուկ ջոկատայինների հետ, պատռել պետական պահպանության պետի կոստյումը:

Դատախազությունից «Լուրերին» հայտնում են, որ Սյունիքում կատարված դեպքերի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն և հանձնարարվել է քրեադատավարական կարգով վարույթ հարուցել:

Ամբողջ Սյունիքի անունից հանդես եկող ցուցարարները Մեղրիում ևս հավաքվել են՝ խոչընդոտելու վարչապետի այցը: Ագարակում և Մեղրիում ցուցարարների շարքում էր Մեղրիի քաղաքապետ, նախկին «Հանրապետական» Մխիթար Զաքարյանը, որն էլ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ համակարգել է ցույցերը: Նա 2008-ից ղեկավարել է Ագարակ, իսկ 2016-ից Մեղրիի խոշորացված համայնքը և խնդիրներ ունի օրենքի հետ:

Մխիթար Զաքարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա տարեկան 18.000 դրամով 25 տարի ժամկետով Ագարակ համայնքի գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալության է տվել մի քաղաքացու, որն էլ հենց նույն օրը հողատարածքը տարեկան 600.000 դրամով երրորդ կողմին է տվել: 2008-ից մինչև 2021-ի հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7.350.000 դրամի փոխարեն վճարվել է ընդամենը 3.657.500 ՀՀ դրամ:

Քաջարանում ևս բողոքի ակցիա է եղել, թեև վարչապետը քաղաք չայցելեց: Ցույցի առաջին շարքերում քաղաքապետն էր՝ Մանվել Փարամազյանը, որը ևս քրեական գործով է անցնում:

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի 30-ամյա բնակչին առևանգելու համար։ Նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ՝ 2020 թ. ապրիլի 29-ին Քաջարանի Լեռնագործներ փողոցի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են:

Քաշքշուկից և լեզվակռվից հնարավոր չեղավ խուսափել նաև Կապանում: Այցի դեմ բողոքող քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցրել վարչապետի աջակիցների հասցեին, ինչն էլ լարել է իրավիճակը:

Սահմանամերձ դարձած Շուռնուխում վարչապետը երեկ երեկոյան է եղել, որևէ դիմադրության չի արժանացել: Մինչդեռ այսօր Գորիս խոշորացված համայնքի մաս կազմող այս համայնքի բնկաիչներից ոմանք, ըստ մամուլի հրապարկումների, փողոց են դուրս եկել՝ վարչապետի ճանապարհը փակելու մտադրությամբ: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանը քրեական մի շարք գործերով է անցնում:

2019 թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործը վերաբերում է համայնքի ղեկավարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելուն, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: 2019 թ. նոյեմբերի 11-ին հարուցված քրեական գործը վերաբերում է առերևույթ պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն: 2020 թ. մարտի 18-ին հարուցված քրեական գործը վերաբերում է առերևույթ շահադիտական նպատակներով անձին ազատությունից ապօրինի զրկելուն: Օգոստոսին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուք: Միջադեպն արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով: Վերջին քրեական գործը հարուցվել է 2020-ի դեկտեմբերի 21-ին:

Սյունիքի մարզում նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի պատմությունն այսքանով չի ավարտվում: Մարզի նախկին երկու ղեկավարները՝ Սուրիկ Խաչատրյանն ու Վահե Հակոբյանը, ևս մեղադրվում են քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով: Ի դեպ, այս պաշտոնյաներից ոմանք արդեն միավորվել են, մեկ կուսակցություն ստեղծել և մասնակցելու են հունիսի 20-ի արտահերթ ընտրությանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ կուսակցությունն աջակցելու է Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է նաև Քոչարյանի հետ դաշինքով մասնակցեն:

Դիտումների քանակ277
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է Huawei Technologies Armenia-ի կողմից անցկացվող «Ապագայի Ծիլեր-2022» ծրագրի բացման արարողությանը 00:4227 Մայ, 2022
  • Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է 23:5826 Մայ, 2022
  • Մայիսի 27-ի եղանակային կանխատեսումները 23:3026 Մայ, 2022
  • Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն 23:2426 Մայ, 2022
  • Անկարան հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման օգտին. Էրդողան 23:1726 Մայ, 2022
  • Տեխնոլոգիական ոլորտը ռազմավարական է ՀՀ-ի համար. վարչապետի ելույթը Եվրասիական տնտեսական ֆորումին 23:0026 Մայ, 2022
  • Հակաօդային պաշտպանության պարապմունքներ` զորամասերից մեկում 22:3526 Մայ, 2022
  • Հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ 22:1226 Մայ, 2022
  • Դեսպան Տոլմաջյանը Կաննի քաղաքապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին 22:0626 Մայ, 2022
  • Ժամը 20:08-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2650 մարդ. ԻՔՄ 21:3426 Մայ, 2022
  • Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին 21:1926 Մայ, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 26.05.2022 21:0026 Մայ, 2022
  • Թեհրանը կարող է դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ. Աբդոլլահիան 20:5826 Մայ, 2022
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 26. 2022 20:5426 Մայ, 2022
  • Պուտինը խնդիր չի տեսնում, որ ՏՏ ոլորտի մի շարք ռուսաստանցի մասնագետներ Հայաստան են տեղափոխվել 20:5126 Մայ, 2022
  • Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ. լուսանկարներ 20:4826 Մայ, 2022
  • Իրենա Դիմիտրովան կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը, որը կապող օղակ է երկու երկրների միջև 20:4526 Մայ, 2022
  • Մայիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4026 Մայ, 2022
  • Չինաստանի քաղաքականությունը միջազգային ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավերն է. ԱՄՆ պետքարտուղարություն 20:3626 Մայ, 2022
  • Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև ՊՆ ուղղաթիռ. ուսումնավարժություն Բյուրականում 20:3426 Մայ, 2022
  • Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը 20:2926 Մայ, 2022
  • Ապրիլը նոր ռեկորդ է սահմանել երկրում գրանցված և վճարվող աշխատատեղերի առումով. ՀՀ վարչապետ 20:2626 Մայ, 2022
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.05.2022 20:2126 Մայ, 2022
  • Նոր հնարավորություն՝ ՀՀ էներգետիկ անվտանգության բարձրացման համար 20:1726 Մայ, 2022
  • Կառավարության գործողություններն ուղղված են նրան, որ առավել խոցելի խավը ևս զգա տնտեսական աճը 20:1326 Մայ, 2022
  • ՀՀ վարչապետը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահին 20:0826 Մայ, 2022
  • Արտահերթ հրավիրելու ընդդիմության մտադրությունը ԱԺ վերադառնալու նախաձեռնություն է. Վլադիմիր Վարդանյան 20:0526 Մայ, 2022
  • Զելենսկին ընդգծել է ԵՄ հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման անհրաժեշտությունը 20:0126 Մայ, 2022
  • ԱԽ քարտուղարը և Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները 19:5826 Մայ, 2022
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների. օդի ջերմաստիճանը կբարձրանա 19:4926 Մայ, 2022
  • Թուրքիան հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «արդար խաղաղության» հաստատման օգտին. Էրդողան 19:4326 Մայ, 2022
  • Պաշտոնյաների ստացած նվերները կհաշվառվեն էլեկտրոնային ռեեստրում 19:3626 Մայ, 2022
  • Քննարկվել են մարտական պատրաստությանը, օպերատիվ իրավիճակին և զինվորական ծառայության կազմակերպման հարցեր 19:2726 Մայ, 2022
  • ՏԿԵ նախարարը և ԵԽ Կոնգրեսի տնօրենը անդրադարձել են իրականացվող ծրագրերին՝ կարևորելով հատկապես հակակոռուպցիոն բաղադրիչը 19:1826 Մայ, 2022
  • Հայաստանի առողջապահական համակարգն արագ տեմպերով իրագործում է բարեփոխումների ծրագիրը. Հանս Կլյուգե 19:0926 Մայ, 2022
  • Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով. ՌԴ դեսպանի խորհրդական 19:0226 Մայ, 2022
  • Լուրեր 19:00 | 26.05.2022 19:0026 Մայ, 2022
  • Իշխան Սաղաթելյանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին 18:5426 Մայ, 2022
  • «Երևանի ՋԷԿ»-ն այս պահին՝ էներգետիկ համակարգի ամենախոշոր արտադրող 18:4926 Մայ, 2022
  • Թուրքիան չի հրաժարվի Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից. Չավուշօղլու 18:4126 Մայ, 2022
  • ՄՊՀ նախագահն առցանց ձևաչափով մասնակցել է «5+1» ձևաչափով խորհրդակցությանը 18:3226 Մայ, 2022
  • ՊԵԿ պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 38-րդ նիստին 18:2326 Մայ, 2022
  • Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 18:1826 Մայ, 2022
  • Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում 18:1526 Մայ, 2022
  • Պուտինը խնդիր չի տեսնում, որ ՏՏ ոլորտի մի շարք ռուսաստանցի մասնագետներ տեղափոխվել են Հայաստան 18:0926 Մայ, 2022
  • Պետք է մեծ ջանքեր գործադրվեն և ներդրումներ արվեն երիտասարդության համար գրավիչ ոլորտներում. ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ԵԱՏՄ համաժողովին 18:0626 Մայ, 2022
  • Կիևը պետք է ընդունի Ռուսաստանի պահանջները և գիտակցի՝ ինչ է կատարվում. Պեսկով 17:5926 Մայ, 2022
  • Բռնցքամարտի ԵԱ. Բաչկովը, Չալոյանն ու Մադոյանը հաղթել են և դուրս եկել քառորդ եզրափակիչ 17:5426 Մայ, 2022
  • Տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, և այդ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. վարչապետ 17:4726 Մայ, 2022
  • Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը 17:4126 Մայ, 2022
  • Արդարադատության նախարարը Լիտվայի ՆԳ նախարարին հրավիրել է Հայաստան 17:3626 Մայ, 2022
  • Ծիծեռնակաբերդի խճուղին կբացվի մոտ 15 օրից 17:2826 Մայ, 2022
  • Օգնում ենք Կիևին, բայց չենք մասնակցում պատերազմին. Ստոլտենբերգ 17:1726 Մայ, 2022
  • Գնել Սանոսյանը «Մասդար» ընկերության ղեկավարի հետ քննարկել է «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ընթացքը 17:1126 Մայ, 2022
  • ՀՀ վարչապետը և ԱԼԻՖ-ի գործադիր տնօրենը քննարկել են պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ համագործակցության հարցեր 17:0126 Մայ, 2022
  • Լուրեր 17:00 | 26.05.2022 17:0026 Մայ, 2022
  • Արևմուտքը դեմ է Ուկրաինայում պարտադրված խաղաղությանը. Շոլց 16:5826 Մայ, 2022
  • Պետական աջակցություն հողօգտագործողներին՝ շուկայականից ցածր գնով պարարտանյութերի ձեռքբերման համար 16:4726 Մայ, 2022
  • Կառավարությունը միջոցներ է հատկացրել Լոռի բերդ ամրոցի պարսպի և Կրասարի կամրջի վերականգնման համար 16:4126 Մայ, 2022
  • Չեռնոգորիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 16:3726 Մայ, 2022
  • Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով 16:3026 Մայ, 2022
  • Տեղեկություն Հայաստանի դիվանագիտական դպրոց ընդունելության վերաբերյալ 16:2426 Մայ, 2022
  • Խերսոնի շրջանում ռուսական անձնագրերի տրամադրման կետեր կբացվեն 16:2126 Մայ, 2022
  • Ոստիկանությունը հայտնել է՝ որ ճանապարհահատվածներն են փակ լինելու մայիսի 28-ին 16:1626 Մայ, 2022
  • ՊԵԿ-ի հարկային ստուգումների տարեկան ծրագրում նախորդ տարվա համեմատ 3,3 տոկոսով քիչ հարկ վճարող է ընդգրկվել 16:1426 Մայ, 2022
  • Գուրգեն Մադոյանը տպավորիչ նոկաուտով զարգացնում է հաղթանակների շարքը 16:0826 Մայ, 2022
  • Շվեդիան և Ֆինլանդիան չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ Անկարայի պահանջները չեն կատարվել. Քալըն 16:0226 Մայ, 2022
  • Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը 15:5626 Մայ, 2022
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրել է Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը 15:5126 Մայ, 2022
  • Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է. ԱԳ նախարար 15:4726 Մայ, 2022
  • Կալանքի երկարաձգման միջնորդությունը դատարանի կողմից չբավարարվելու արդյունքում ազատության մեջ հայտնված մեղադրյալը նոր հանցագործություններ է կատարել 15:4126 Մայ, 2022
  • ԵՄ անդամ որոշ երկրներ Կիևին առաջարկում են զիջել տարածքի մի մասը՝ հրադադարի դիմաց. Պոդոլյակ 15:3226 Մայ, 2022
  • Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին ազգային տոնի առթիվ 15:1926 Մայ, 2022
  • ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին եվրատլանտյան ինտեգրման գործում դիրքերն ամրապնդելու հարցում. Բայդեն 15:1126 Մայ, 2022
  • Երուսաղեմի հայոց պատրիարքությունում դիմավորել են 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին 15:0426 Մայ, 2022
  • Լուրեր 15:00 | 26.05.2022 15:0026 Մայ, 2022
  • «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում». գիրքը հրատարակվել է ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ 14:5826 Մայ, 2022
  • Վանաձորում մեկնարկել է «Դասարվեստ» ծրագիրը 14:4726 Մայ, 2022
  • Եվրամիության որոշ երկրներ առաջարկում են զիջել Ուկրաինայի տարածքների մի մասը. Պոդոլյակ 14:2926 Մայ, 2022
  • Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու համար Կիևը նախապայմաններ չունի. Կուլեբա 14:1726 Մայ, 2022
  • Ընդդիմադիրների ակցիան՝ հաջակցություն զոհվածների հարազատների 14:0826 Մայ, 2022
  • Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը 13:5626 Մայ, 2022
  • Գերմանիան անուղղակիորեն մեղավոր է մարտի դաշտում ստեղծված իրավիճակի համար. Արեստովիչ 13:5326 Մայ, 2022
  • Դատախազությունն Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 13:5326 Մայ, 2022
  • Ընդդիմության ասածների և իրականության մեջ խզում եմ տեսնում. Արթուր Հովհաննիսյան 13:3926 Մայ, 2022
  • Բացառում եմ դեպք, որ ինչ-որ հայեցողությամբ կամ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի հավատարմագրումը դադարեցվի. Հովհաննիսյան 13:2826 Մայ, 2022
  • ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ 13:2326 Մայ, 2022
  • Արարատ Միրզոյանը Անջեյ Կասպրչիկի հետ զրույցում վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ 13:1526 Մայ, 2022
  • Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում քաղաքական կամքը, միջազգային գործընկերների աջակցությունը դրական ազդակ կլինեն. Վարդանյան 13:1426 Մայ, 2022
  • Ներդրումային միջավայրն իսկապես խոստումնալից է. Վահան Քերոբյան 13:0326 Մայ, 2022
  • Լուրեր 13:00 | 26.05.2022 13:0026 Մայ, 2022
  • Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ 12:4726 Մայ, 2022
  • 2022-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 8,8 տոկոս աճ. Փաշինյան 12:3726 Մայ, 2022
  • Նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր 12:2826 Մայ, 2022
  • ՀՀ մարզական ֆեդերացիաներին կհատկացվի լրացուցիչ ֆինանսավորում 2022-ի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու համար 12:2326 Մայ, 2022
  • ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին նիստի անցկացումը. Բլինքեն 12:1826 Մայ, 2022
  • Կառավարության անդամների ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 12:1726 Մայ, 2022
  • Հաստատվեց բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը 12:1526 Մայ, 2022
  • Արցախի ԱԺ նախագահը և Լիբանանում ՀՀ դեսպանը քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության հեռանկարները 12:0426 Մայ, 2022
  • Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ նավթամթերքի մատակարարման մասին համաձայնագիրը 11:5626 Մայ, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015