• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:3318 Ապր, 2021

Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ

«Պատերազմից հետո մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը բանակի, զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացնում ենք ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն ծրագրվում է, այլև արդեն իրականացվում է, ընդ որում՝ այդ գործընթացում անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները». Վաղարշակ Հարությունյան

Թե կոնկրետ ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, դեռ չի հստակեցվում, սակայն պաշտոնական կարճ հայտարարությունները և փորձագիտական կարծիքները հուշում են՝ Հայաստանը շեշտը դնելու է նոր սպառազինության ձեռքբերման՝ հիմնականում ռուսական արտադրանքի վրա:

Պատերազմից հետո միակ զինատեսակը, որի ձեռքբերման մասին հայկական կողմը հստակ հայտարարել է, ռուսական ՍՈՒ-30-ՍՄ կործանիչներն են:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»:

2019-ին Հայաստանը ձեռք էր բերել 4 ՍՈՒ-30-ՍՄ, սակայն առանց համապատասխան հրթիռների, ինչի պատճառով չկարողացավ դրանք կիրառել պատերազմի ընթացքում: Երևանը մտադիր է այդ կործանիչների քանակը հասցնել 12-ի: ՍՈՒ-30-ների նման խմբաքանակը, միանշանակ, եղանակ կփոխի՝ ընդգծում են փորձագետները: Սակայն այս պարագայում չափազանց կարևոր է, թե ի՞նչ բաղադրիչներով դրանք կմատակարարվեն Երևանին:

Ալեքսանդր Խրամչիխին (Ռազմական փորձագետ) - 12 կործանիչը կապահովի առավելություն օդում: Դրանք ավելի հզոր զենք են, քան Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող ցանկացած ինքնաթիռ: «ՍՈՒ»-երը կարող են օդում ոչնչացնել հակառակորդի ԱԹՍ-ները առանց որևէ խնդրի: Կարող են խոցել նաև ցամաքային թիրախներ: Հարցն այն է, թե ինչ հրթիռներ կցանկանա և կկարողանա ձեռք բերել Հայաստանը: Մեկ բան է երկինք-երկինքը, այլ բան՝ երկինք-մակերես հրթիռները:

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ընդգծում է՝ Հայաստանը պետք է ամբողջությամբ բարեփոխի Զինված ուժերը, և ՍՈՒ-երի ձեռքբերումն այդ գործընթացի կարևոր մաս կարող է դառնալ:

Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտության հիմնական պատճառներից մեկի՝ Հակաօդային պաշտպանության համակարգի խոցելի լինելու մասին շատ է խոսվել: Ադրբեջանի առավելությունը երկնքում ապահովվեց հարյուրավոր ԱԹՍ-ների միջոցով. թիրախում հայտնվեցին հայկական ցամաքային ուժերն ու խաղաղ բնակավայրերը: Հատկանշական է, որ այն օրերին, երբ «օդը հաջողվում էր փակել», Պաշտպանության բանակն իրեն վստահ էր զգում: Պատերազմի ընթացքում ոչնչացվել է զգալի քանակի ՀՕՊ-համակարգ, հիմնականում ՕՍԱ և ՏՕՌ տեսակի: Այժմ անհրաժեշտություն կա ձեռք բերել ժամանակակից համակարգեր:

Վլադիմիր Եվսեև (Ռազմական փորձագետ) - ԱԹՍ-ների դեմ պետք է պայքարել համալիր միջոցներով: Նպատակահարմար կլիներ Հայաստանին տրամադրել ՄԱՆՑԻՐ-ՍՄ-ներ, այս սարքի վերջին մոդիֆիկացիան է: Լավ համբավ ունեն նաև ՏՕՌ համակարգերը: Բայց այդ ամենը լավ է միայն կոմպլեքս օգտագործման պարագայում: Օրինակ, ԷՍ-300 կամ ԷՍ-400-ների, ինչպես նաև ռադիո-էլեկտրոնային պայքարի միջոցների հետ համատեղ:

44-օրյա պատերազմը մերկացրեց ևս մեկ խնդիր՝ անօդաչու թռչող սարքերի պակասը: Հայաստանը ԱԹՍ-ներ դեռևս չի գնել՝ օգտագործելով միայն սեփական արտադրանքը: Առաջին հայկական ԱԹՍ-ն հանրությանը ներկայացվեց 2011 թվականին: Սակայն ստանալ զգալի քանակի սարքեր, որոնք կարող էին պատերազմում լուրջ դեր խաղալ, չհաջողվեց: Բացը լրացնելու համար պետք է գնումներ կատարել միջազգային գործընկերներից, նշում են մասնագետները: Այժմ ռուսական կողմն է ակտիվ զբաղվում այդ զենքի մշակմամբ: Դաշնությունում չեն բացառում ԱԹՍ-ների մատակարարումը Հայաստանին:

Վալերի Ռեշետնիկով (ՌԴ ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար) - Այսօրվա դրությամբ մենք արտահանման ենք ներկայացնում մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես, տևական թռիչքի հնարավորությամբ «Օրիոն-Է» անօդաչու թռչող սարքերը։ Հայկական կողմի համապատասխան դիմումի դեպքում մենք պատրաստ ենք քննարկել այն ընդունված կարգով:

Խոսքը հետախուզական ԱԹՍ-ի մասին է: Ռուսաստանն իր սպառազինությունում դեռ չունի հարվածային ԱԹՍ-ներ, ընդգծում է Ալեքսանդր Խրամչիխինը: Այս պարագայում Հայաստանը կարող է հայացքն ուղղել այլ շուկաներ, և ռուսական կողմը պետք է ըմբռնումով մոտենա:

Ալեքսանդր Խրամչիխին (Ռազմական փորձագետ) - Այն փաստը, որ Իսրայելը ԱԹՍ-ներ է վաճառել Ադրբեջանին, չի նշանակում, որ Թել-Ավիվը դրանք չի վաճառի Հայաստանին: Կա Չինաստանի, ինչու չէ, նաև Իրանի տարբերակը:

Զինված ուժերում բարեփոխումները ենթադրում են նաև հրետանու և զրահատեխնիկայի արդիականացում: Պատերազմից առաջ Հայաստանի զինանոցում, համաձայն բաց աղբյուրների, կար 300-ից ավելի տանկ՝ զգալի մասը՝ ՏԷ-72: Արդիականացումը հնարավոր է իրականացվի ՏԷ-90-ներով, նշում է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Անհրաժեշտ է թարմացնել նաև հետևակի մարտական մեքենաների պարկը, ինչպես նաև շարժական և ստացիոնար հրետանին:

Արդեն պարզ է, որ այս տեխնիկայի ձեռքբերման հիմնական շուկան ևս Ռուսաստանն է: Եվսեևը ընդգծում է՝ ռուսական կողմն այս գործընթացին զուգահեռ պետք է զինամթերքի որոշակի պաշար ստեղծի Գյումրիի ռազմաբազայում:

Վլադիմիր Եվսեև (Ռազմական փորձագետ) - Երբ պատերազմը սկսվեց, Հայաստանը փաստացի մեկուսացված էր Ռուսաստանից: Իրանի տարածքով օդային միջանցքը ստեղծվեց ռազմական գործողությունների մեկնարկից երեք շաբաթ անց, երբ Արցախի հարավում պաշտպանական գիծը ճեղքված էր:

Հայաստանի Զինված ուժերում առավել ծավալուն փոփոխությունները կարող են առնչվել անձնակազմի զինվորական պատրաստվածությանը և հետևակի կառուցվածքին: Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ հայկական ԶՈւ-ն ժառանգել է խորհրդային բանակի մոդելը: Իսկ ժամանակակից պատերազմները ենթադրում են շարժունակության այլ աստիճան:

Այս ուղղությամբ փոփոխությունները պետք է ակնառու լինեն, նշում է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Հրաչյա Պետրոսյանց (Ռազմական փորձագետ) - Մենք պետք է ունենանք շատ փոքր բանակ, որը կլինի շատ շարժունակ,  որը տեխնոլոգիապես բարձր հագեցվածություն պետք է ունենա: Ես գտնում եմ, որ այսօրվա մեր բանակը ֆինանսական չափազանց մեծ ծախսեր է տանում անարդյունավետ: Այսինքն, կարելի է կրճատել ամեն ինչ, շատ ավելի փոքր լինել, բայց այդ ամենը կարող է լինել պրոֆեսիոնալ:

Պատերազմը Հայաստանին ծանր ժառանգություն է թողել: Բարեփոխումներն իրականացվելու են քաղաքական ու տնտեսական բարդ պայմաններում, սակայն Զինված ուժերի արդիականացումն այլընտրանք չունի, համոզված են մասնագետները:

Հեղինակ`Արթուր Խաչատրյան
Դիտումների քանակ913
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015