• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես... 12:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:0817 Ապր, 2021

Հայաստանում, Արցախում կա ապագա. աշխատանքով, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով՝ հասնելու ենք այդ ապագային. վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, Արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին:

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:

Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.

«Սիրելի ժողովուրդ,

շատ կարևոր է պատասխանել հարցին, թե ինչու ընկան մեր տղաները: Այդ հարցն ունի շատ հստակ պատասխան՝ որպեսզի Արցախի Հանրապետությունը կանգուն մնա: Եվ պետք է արձանագրենք, որ այո՛, Արցախը, թեկուզ վիրավոր, բայց կանգուն է: Եվ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն ընդհանրապես Արցախը վերացնելն էր որպես սուբյեկտ: Եվ մեր տղաների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է, որ կարողացանք, այո՛, դժվար դիմակայել 44-օրյա պատերազմում: Այո՛, Արցախը վիրավորվեց, մենք բոլորս վիրավորվեցինք, խոցվեցինք, բայց, Արցախը կանգուն է, Հայաստանի Հանրապետությունը կանգուն է:

Եվ ուզում եմ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վրա ձեր ուշադրությունը հրավիրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի օր առաջ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ընդգծում էին Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այսպիսով ընդգծելով հարցի չկարգավորված լինելը: Սա ինչո՞վ է կարևոր: Նրանով, որ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլևս, որ Ղարաբաղի հարց չկա: Բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի, ընդ որում կողմերին հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ էլեմենտներից կարևորագույնն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն պահպանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու դա նաև մեր տղաների կյանքի և հերոսության գնով:

Եվ ես այս առումով ուզում եմ նաև անդրադառնալ մեր անվտանգության խնդիրներին, որովհետև շատ է հարց հնչում, թե ի վերջո Հայաստանի և Արցախի անվտանգությունն ինչ համակարգով պետք է պահպանվի: Հայաստանի և Արցախի անվտանգությունն այսօր հենված է և երեկ էլ է հենված եղել, այսօր առավել ևս հենված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի, գործընկերության վրա: Եվ ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, ինչի տրամաբանությամբ նշանակում է, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա:

Նաև Արցախում խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումն անվտանգության էական երաշխիքներ է ավելացնում Արցախի համար: Բայց, այնուամենայնիվ, ես նաև ուզում եմ ընդգծել մի հանգամանք: Օրինակ՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի համատեքստում շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին էր Ռուսաստանի դերը, կամ ինչու այնպիսին չէր, որի շուրջ Հայաստանում ոմանք մտածում էին, որ այդպես պետք է լինի: Եվ այս համատեքստում ինչպե՞ս ենք մենք գնահատում հայ-ռուսական բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը:

Իհարկե, հայ-ռուսական բարեկամությունը, գործընկերությունն ամուր է, ինչպես միշտ է ամուր եղել, ինչպես շարունակելու է ամուր մնալ: Ռուսաստանը մեր դաշնակից պետությունն է: Ռուսաստանը մեր եղբայր պետությունն է, բայց կրկին ուզում եմ արձանագրենք՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ, և Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս:

Իսկ թե ինչպիսին են Հայաստանի Հանրապետության սահմանները, այդ նկարագրությունը տրվել է դեռևս 2010 թ. Հայաստանում ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Ուզում եմ, որ այդ նրբությունը դուք հաշվի առնեք՝ 2010 թ. Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է օրենք վարչատարածքային բաժանման մասին, որտեղ ընդգծվել է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է: 2010 թվականին: Ոչ թե Արցախի Հանրապետությունն է, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է: Արձանագրվել է, որ Կապան քաղաքից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է, ոչ թե Արցախի Հանրապետությունն է, այլ Ադրբեջանի Հանրապետությունն է:

Ես այսօր պատերազմի մանրամասներին շատ չեմ անդրադառնա, որովհետև նախորդ օրը խորհրդարանում մի ամբողջ օր հարցուպատասխանի և ծավալուն ելույթի միջոցով այդ թեմային անդրադարձել եմ: Բայց ուզում եմ նաև ընդգծել՝ այո՛, իմ գնահատականն այն է, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր, որովհետև 2018 թ. դրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումների իմաստով, ըստ էության, հասել էր իր կարմիր գծերին և հատել էր այդ կարմիր գծերը: Այլընտրանք չկար, քան փորձել կանգնել և պաշտպանել մեր իրավունքը և պաշտպանել հայ ժողովրդի ու Արցախի ժողովրդի շահը:

Բայց ձեզ ավելին ասեմ. նույնիսկ եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ: Ինչո՞ւ. որովհետև միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որևէ լուծման համաձայնվեր: Չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ: Եվ, հետևաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն:

Բայց հիմա գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս հաղթահարել այս պարտությունը, ինչպե՞ս հաղթահարել այս հարվածը: Իմ պատասխանը մեկն է՝ աշխատանքով, ստեղծարար աշխատանքով: Վայոց ձորի մարզի վարելահողերի 74 տոկոսը չի մշակվում, ժողովուրդ: Այդ 74 տոկոսը չի մշակվել 25-30 տարի: Դա նշանակում է՝ այդ 74 տոկոսի վրա արժեք չի ձևավորվել: Այդ արժեք չձևավորվելու հետևանքով պետական բյուջե այդքան քիչ եկամուտ է մտել, մարդկանց տներ, ընտանիքներ քիչ եկամուտ է մտել, այդքան թերֆինանսավորվել է բանակը, այդքան թերֆինանսավորվել են ճանապարհները, այդքան թերֆինանսավորվել է կրթությունը, այդքան թերֆինանսավորվել է առողջապահությունը: Եվ, հետևաբար, մեր հարցերը պիտի լուծենք աշխատանքի միջոցով: Վայոց ձորի հողերը պետք է մշակվեն: Իհարկե, մենք պետք է հասկանանք. մի մասը սահմանային պատճառներով չի մշակվում: Դա էլ պետք է լուծենք: Մի մասը ոռոգման ջրի բացակայության պատճառով չի մշակվում: Դա էլ պիտի լուծենք: Հայաստանի լեռներում տարեկան ձևավորվում է 7 մլրդ խորանարդ մետր ջուր: Մենք դրանից ամբարում ենք ընդամենը 1 մլրդ խորանարդ մետրը: Եվ քաղաքականություն պետք է մշակենք, որ Հայաստանում ջրամբարաշինության ծավալուն ծրագիր իրականացվի:

Հաջորդը. մենք գյուղացիների համար եկել ենք նոր առաջարկով: Պետք է խթանենք, որպեսզի համատարած անցում կատարվի կաթիլային ոռոգման: Եվ ուզում ենք հետևյալ ծրագիրը գործարկել. մինչև երեք հեկտար այն հողերը, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, հինգ տարի իրենց սեփականատերերից ջրի փող չենք գանձի: Եվ մենք այս ծրագիրն անպայման գործարկելու ենք: Այսինքն՝ անվճար կլինի ջուրը նրանց համար:

Հաջորդը. գործարկել ենք ուսուցիչների աշխատավարձերի անընդհատ բարձրացման ծրագիր, այսինքն՝ շարունակական: Եվ այս տարվա նոյեմբերից այն ուսուցիչները, ովքեր կանցնեն ատեստավորում, կստանան 30-50 տոկոս բարձր աշխատավարձ: Եվ այս պրոցեսի արդյունքում դպրոցներում կունենանք միայն որակյալ ուսուցիչներ, որոնք պատշաճ և բարձր աշխատավարձ կստանան: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի գյուղում և Երևանի կենտրոնում դպրոցական կրթության որակը մոտեցնենք իրար: Դրա համար առաջինը՝ հեռավար կրթության ինստիտուտ կստեղծենք, որ, օրինակ, Երևանում ուսուցիչը դաս վարի, որտեղ ուսուցիչների պակաս կա՝ ինտերնետի միջոցով այդ դասը հեռարձակվի նաև այդտեղ, ուրիշ գյուղերում: Դասասենյակում ներկա կլինի միայն ինստրուկտոր ուսուցիչ, ով երեխաների ներկայությունը և ուշադրությունը կապահովի:

Հայաստանի տնտեսությունը պետք է զարգացնել: Ինչպե՞ս. պետք է գնանք, այո՛, կոմունիկացիաների բացման: Այսօր բոլորն ուզում են վախեցնել՝ ինչպե՞ս կլինի, որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան: Իմիջիայլոց, այդ միջանցքի տրամաբանութունը շատ է շահարկվում: Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա:

Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն՝ ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից:

Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է: Այսօր պղինձը հռչակվել է 21-րդ դարի նավթ: Եվ երկու օր առաջ պղնձի գինը սահմանեց պատմական ռեկորդ՝ մեկ տոննայի դիմաց հատեց 9 հազար դոլարը: Բայց մեր ազգային հարստությունից չենք կարողանում լիարժեք օգտվել, որովհետև հանքաքար արտահանող երկիր ենք: Երկաթուղու բացումը մեզ հնարավորություն կտա Հայաստանում պղնձաձուլարան հիմնել: Սա նշանակում է, որ ոչ թե հանքաքար կարտահանենք, այլ մետաղ կարտահանենք, բայց ոչ թե նույնիսկ մետաղ կարտահանենք, այլ մետաղի վերամշակված ապրանք՝ պղնձալար, կաբել: Ինչո՞ւ է պղնձի գինը բարձրանում. որովհետև հիմա էլեկտրոմոբիլների, կանաչ էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի դար է, իսկ այլընտրանքային էներգետիկայի և էլեկտրոմոբիլների համար ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է: Սա նշանակում է՝ կկարողանանք վերականգնել Հայաստանի երբեմնի արդյունաբերության մակարդակը, որովհետև տնտեսությունը կհիմնվի պղնձի վրա, պղինձը կվերամշակվի՝ կդառնա կաբել և տասնյակ այլ արտադրանքներ, արևային պանելներ: Երեք ուղղությունների մասին մեր հիմնական և հիմնարար պատկերացումներն ասացի՝ անվտանգություն, հանրակրթություն, գյուղատնտեսություն և արդյունաբերություն: Այս ճանապարհով մենք պետք է զարգանանք և գնանք առաջ:

Ուզում եմ նաև մի քանի քաղաքական հարցերի անդրադառնալ: Օրինակ, մեր իշխանության մասին վերջին ամիսներին այսպիսի մի բան են տարածում, ասում են՝ իբր մեր իշխանությունը թույլ է: Բայց ձեզ ուզում եմ հետևյալն ասել՝ 2020 թվականի նոյեմբերից հետո մեր իշխանության հեռացումն ով ասես չի պահանջել: Այսպես ասած, ես դա անվանում էի պսևդոէլիտայի բունտ ընդդեմ կառավարության: Իսկ եթե թույլ իշխանություն լիներ մեր իշխանությունը, այսքան փորձությունները ո՞նց կանցներ:

Ո՛չ, մեր իշխանությունն ուժեղ է, կամ մեր իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որ ասեին՝ ուժեղ իշխանություն է: Ի՞նչ, պետք է մտնեինք խորհրդարանում գնդակահարեինք երկրի քաղաքական էլիտային, կամ պետք է մեկն ասեր՝ «պրիվետ Նիկոլ», պետք է տանեին ծեծելով զուգարանում սպանեին, որ ասեին՝ տեսեք՝ ինչ ուժեղ իշխանություն է: Թույլ իշխանություն ենք, որ ո՛չ Բադեն-Բադենում ենք տուն ձեռք բերել, ո՛չ հունական կղզիներում, ո՛չ շվեյցարական բանկերում միլիոններ ունենք, ո՛չ հայկական բանկերում միլիոններ ունենք:

Ո՛չ, մենք ուժեղ իշխանություն ենք, բայց մենք ուժեղ ենք ձեզնով, ժողովուրդ: Մենք ուժեղ ենք, մենք ինչո՞ւ ենք մինչ այսօր կանգնած այստեղ, որովհետև մեր իշխանությունը հենված է եղել ձեզ վրա: Փողի վրա չի հիմնված եղել, կրիմինալի վրա չի հիմնված եղել, ձեզ վրա է հիմնված եղել: Բայց ես եկել եմ այստեղ երկու բան ասելու: Առաջինը՝ ներողություն խնդրելու ձեզնից այն բոլոր հիասթափությունների համար, որ այս ընթացքում ձեզ պատճառել ենք, իսկ դրանք անշուշտ եղել են:

Որոնք են եղել օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ, դա ուրիշ թեմա է: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել, բայց նաև գիտեմ, որ դուք գիտեք՝ մենք չարամիտ որևէ բան չենք արել: Եղել են իրավիճակներ, որ մեզ համար եղել են անհաղթահարելի: Բայց ուզում եմ հիասթափության մի կոնկրետ օրինակի մասին խոսել և ցույց տալ, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, և ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Օրինակ՝ շատ է խոսվում արդարության ու արդարադատության մասին: Շատ են ասում՝ այս մեկն ինչո՞ւ նստած չէ, այն մեկն ինչո՞ւ նստած չէ: Ընդհանրապես, արդարության և արդարադատության անկյունաքարը հետևյալն է. կա մի հայտնի բանաձև, ասում են՝ եթե ուզում ես երկրում հաստատել արդարութուն և արդարադատություն, պետք է հետևես հետևյալ սկզբունքին՝ ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Ինչո՞ւ է սա այսպես ասվում, որովհետև մեղավորին այսօր չէ, վաղը, վաղը չէ մյուս օրը կբռնես և կենթարկես իրեն արժանի պատասխանատվության, և դա կլինի արդարություն: Բայց եթե անմեղին բանտ նստեցնես՝ 3 տարի, 5 տարի, 10 տարի, հետո ներողություն էլ խնդրես, իր նկատմամբ տեղի ունեցածն անարդարություն է, այլևս չես վերականգնի:

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի այսպիսի փաստի վրա. այսօր Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձը կա Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի բանտերում երբեք այնքան քիչ մարդ չի եղել, քան այսօր: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ մենք արդարության և արդարադատության հարցում էլ ենք շատ լուրջ հաջողության հասել, որովհետև կարող ենք ասել, որ Հայաստանի բանտերում անմեղ մարդիկ չկան: Այո՛, բազմաթիվ պոտենցիալ հանցագործներ կան, որոնք ազատության մեջ են: Եթե նրանք հանցանք են գործել՝ նրանց պատասխանատվության ժամն անխուսափելիորեն հասնելու է, բայց բանտում անմեղ մարդ չկա: Եվ սա ամենամեծ և ամենակարևոր նվաճումն է:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, հետևյալն է. ոմանք ուզում են ասել, թե Երրորդ հանրապետության պատմության մեջ Սփյուռքի հետ հարաբերությունները լավ են եղել, այս իշխանության օրոք հարաբերությունները վատացել են: Այս հարցի մասին էլ կարող ենք թվերով խոսել: Ուրեմն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին: «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սփյուռքից մինչև 2018 թվականն արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն: Թվերը հիշեք: 2018 թվականից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար: Իհարկե, դրա զգալի մասը, մեծ մասը 44-օրյա պատերազմի ընթացքում: Բայց նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամը հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը: Եվ սա ինչի՞ մասին է վկայում. որ իշխանությանը չվստահեին՝ այդ միջոցները չէին նվիրաբերի հիմնադրամին: Փորձեցին կասկածի տակ դնել, թե ինչքանով է հիմնադրամի միջոցներն արդյունավետ ծախսվել, դա էլ չստացվեց: Եվ հիմա հայտարարել ենք, որ Արցախում ավելի քան 100 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագրեր ենք իրականացնելու: Սա նշանակում է, որ այս մի ծրագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի մեծ կամ նույնպիսի ծրագիր է իրականացնելու, քան նախկինում Արցախում իրականացված բոլոր ծրագրերը միասին վերցրած: Սա շատ կարևոր արձանագրում է՝ մեր խոսակցությունը շարունակելու համար:

Բայց երկրորդ հիմնական ասելիքը: Առաջին ասելիքն այն էր, որ ուզում էի ձեզնից ներողություն խնդրել պատճառած բոլոր հիասթափությունների համար: Երկրորդ ասելիքը հետևյալն է, որ Հայաստանում, այո՛, կա ապագա, որ Արցախում կա ապագա, որ այս երեխաներն ապագա ունեն, և այս երեխաների ապագան Հայաստանի Հանրապետությունում է: Մենք պետք է, այո՛, իրար հետ հաղթահարենք պարտության դառնությունը և իրար հետ բարձր ու հստակ ասենք՝ ապագա կա: Մենք իրար հետ պետք է պայմանավորվենք, որ մեր երեխաների, մեր երկրի, մեր հայրենիքի ապագայի համար անմնացորդ շարունակելու ենք նվիրված լինել, և աշխատանքով, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով՝ հասնելու ենք այդ ապագային: Եկենք խոստանանք իրար, որ դա անպայման անելու ենք, որովհետև դա մեր պարտքն է, մեր առաքելությունն է նաև մեր նահատակների հիշատակի առաջ: Եվ այո՛, մենք պետք է ունենանք ազատ, երջանիկ և հզոր երկիր:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Կրկին ներողություն եմ խնդրում ձեզ պատճառված բոլոր հիասթափությունների համար, բայց, այնուամենայնիվ, վերջում բարձր ու վստահ ասում եմ՝ ապագա կա, կա ապագա ժողովուրդ, և հավատացեք դրան, դուք պարտավոր եք հավատալ, ես համոզված եմ, որ հավատում եք, և համոզված եմ, որ կապացուցեք»:

Վարչապետ Փաշինյանը Ռինդ համայնքում ներկա է եղվել կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 127 մլն դրամ, որից 9 մլն դրամը՝ համայնքի, մյուս մասը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար, սակայն ներկայումս այստեղ հաճախում են Արենի խոշորացված համայնքի 4՝ Ելփին, Չիվա, Արենի և Ռինդ բնակավայրերի 80 երեխաներ: Մանկապարտեզը համալրվել է նաև անհրաժեշտ գույքով:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ավտոճանապարհին իրականացված վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ: Մինչ այս՝ ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի:

Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի

Դիտումների քանակ71
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնք 19:3417 Ապր, 2021 Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնք Քաղաքականություն
  • Վարչապետը Վայոց ձորի մարզում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին 18:3717 Ապր, 2021 Վարչապետը Վայոց ձորի մարզում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին Քաղաքականություն
  • Մանկապարտեզների վերակառուցում, շինաշխատանքներ, խմելու ջրագծի կառուցում. վարչապետը ներկայացրեց Վայոց ձորում իրականացված աշխատանքները 14:4317 Ապր, 2021 Մանկապարտեզների վերակառուցում, շինաշխատանքներ, խմելու ջրագծի կառուցում. վարչապետը ներկայացրեց Վայոց ձորում իրականացված աշխատանքները Հասարակություն
  • 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում գրված է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանն է. Փաշինյան 14:2817 Ապր, 2021 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում գրված է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանն է. Փաշինյան Քաղաքականություն
  • Վարչապետը Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում է 13:5217 Ապր, 2021 Վարչապետը Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում է Քաղաքականություն
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է 10:2817 Ապր, 2021 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015