Իրանի իշխանություններն ի զորու են ուրանը հարստացնել մինչև 90 տոկոս: Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Արդեն այսօր մենք կարող ենք ուրանը հաստացնել մինչև 90 տոկոս»,- նշել է Հասան Ռոհանին: Նա հավելել է նաև, որ «Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել»:
Նրա խոսքով՝ կողմերի՝ միջուկային գործարքին վերադառնալու դեպքում, ուրանի հարստացումը չի գերազանցի 3.67 տոկոսը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ից տեղեկացրել էին, որ չորեքշաբթի օրվանից երկրում մեկնարկում է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը: