Փարիզի հիվանդանոցի մոտակայքում անհայտ անձի կողմից սկսված հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը:
Ըստ տեղեկության՝ մահացածը տղամարդ է, վիրավորը՝ կին, հիվանդանոցի անվտանգության ծառայության աշխատակից: Նա գտնվում է ծանր վիճակում: Կրակողը փախուստի է դիմել: Ականատեսների խոսքով՝ արձակվել է մոտ վեց կրակոց:
Դեպքը տեղի է ունեցել Փարիզի արևմտյան հատվածում, Անրի Դյունանի անունը կրող մասնավոր հիվանդանոցում: Այս պահին անհայտ են դեպքի պատճառներն ու հանգամանքները: Հիվանդանոցը պատկանում է Միջազգային կարմիր խաչի ֆրանսիական մասնաճյուղին: