Այսօր Բելառուսի տեղեկատվության նախարարությունը Euronews հեռուստաալիքը հանել է Բելառուսում հեռարձակվելու թույլտվություն ստացած արտասահմանյան ԶԼՄ-ների ցուցակից: Euronews-ի հեռարձակման թույլտվության ժամկետը լրացել է, և Մինսկը չի պատրաստվում այն երկարաձգել: Այս մասին հայտնում է BelTA-ն:
Միևնույն ժամանակ այսօրվանից Բելառուսում սկսվում է «Победа» ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը: Տեղեկատվության նախարարությունը պարզաբանել է, որ նոր հեռուստածրագիրը պատմելու է անցյալ դարի պատմության ամենակարևոր իրադարձության՝ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի» մասին:
Ցուցադրվելու են խորհրդային ռազմական կինոյի դասական գործեր, ռուսական կինոնկարներ և սերիալներ, վավերագրական հաղորդումներ Հայրենական մեծ պատերազմի մասին, վետերանների վկայություններ, հարցազրույցներ պատմաբանների և փորձագետների հետ, ինչպես նաև որոնողական խմբերի հայտնագործություններ և բացահայտումներ: