• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Սև Բախ Արցախը»՝ Բեռլինում, ֆիլմեր՝ կանանց մասին և ոչ միայն կանանց համար. պատմում է կինոգետ Դիանա Մարտիրոսյանը
Մշակույթ
12:5830 Մար, 2021

«Սև Բախ Արցախը»՝ Բեռլինում, ֆիլմեր՝ կանանց մասին և ոչ միայն կանանց համար. պատմում է կինոգետ Դիանա Մարտիրոսյանը

Մարտի 8-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր, ավելի ճիշտ կլինի ասել՝ կանանց իրավահավասարության պայքարի օր՞, թե՞, այնուհանդերձ, կանանց ծաղիկներ նվիրելու ՄԵԿ օր։ Հայաստանում կանանց «հմայքը փառաբանում են» մի ամբողջ ամիս, ծաղիկների գները թանկանում են, տղամարդիկ անհանգստանում են, գովազդային գործակալություններն էլ ավելի լուրջ են մոտենում կարծրատիպացված գենդերային բաժանումների «գեղեցիկ փաթեթավորմանը», իսկ հասարակությունը, կարծես, մոռանում մարտի 8-ի իրական խորհուրդը։

«Կլարա Ցետկինի ու Ռոզա Լյուքեմբուրգի գաղափարախոսությունն աղավաղվել է։ Կարծում եմ՝ մարկետոլոգների թեթև ձեռքով ամեն ինչ վերածվել է ծաղիկ-փուչիկ նվիրելու տոնի»,- անհանգիստ ժպտում է կինոգետ Դիանա Մարտիրոսյանն ու հավելում՝ Հայաստանում, միանշանակ, կան բազմաթիվ սոցիալ-մշակութային խնդիրներ, սակայն, գոնե մարտի 8-ի կոնցեպտի ըմբռնումն ինչ-որ չափով կերպափոխվել է․ կա «սոցիալական ակտիվիզմ, դրական դինամիկա՝ դեպի իրավունքների իրագործումը»։

Հենց այդ դրական փոփոխություններն էլ ամրապնդելու, կանանց սոցիալական, առողջապահական, աշխատանքային, գենդերային հավասարության խնդիրները բարձրաձայնելու նպատակով LOFT-ում կանանց մեկամսյակի ընթացքում անցկացվել է WomensWeek-ը` մեկշաբաթյա հատուկ նախագիծ, որի նպատակն էր խոսել 21-րդ դարի կնոջ խնդիրների, ցանկությունների և իրավունքների մասին։

Նմանատիպ միջոցառումները, Դիանա Մարտիրոսյանի կարծիքով՝ նպաստում են արդիական թեմաների հասցեագրմանը․ խնդրի լուծման գրավականը, նախևառաջ՝ այն բարձրաձայնելն է։ Սակայն, կնոջ թվացյալ էմանսիպացման* դարաշրջանում շատ կարևոր հարցեր, միևնույն է, շարունակում են տաբու մնալ, երբեմն ամոթալի՝ նույնիսկ մտածելու համար։

«Սեռականությունից չխոսելու և ամաչելու պատճառները պատմամշակութային են։ Կապ ունի տարածաշրջանը, կապ ունի՝ ինչ երկրներով ենք մենք շրջապատված։ Մեծ դեր են խաղացել ԽՍՀՄ ագիտպրոպը, քաղաքական օրակարգը։ Հայաստանում ԱՄՆ-ի նմանությամբ չի եղել սեքսուալ հեղափոխություն։ Մենք չենք ունեցել Կլարա Ցետկին ու Ռոզա Լյուքսեմբուրգ, որոնք դուրս կգային փողոց ու կհայտարարեին, որ ունեն իրավունքներ։ Հայաստանը, իհարկե, ունեցել է երևելի կերպարներ՝ Զապել Եսայան, Դիանա Աբգար, սակայն նրանք ապրում էին Հայաստանի սահմաններից դուրս։ Այսինքն՝ այդ ինտելեկտուալ, մշակութային, գաղափարական ուժը կենտրոնացված չի եղել Երևանում։ Մենք չենք ունեցել այն ներուժը, որը շարժում կստեղծեր»։

WomensWeek նախաձեռնության շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների,  կինոգետ, լրագրող Դիանա Մարտիրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նաև իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի «Ցերեկային գեղեցկուհի» (Belle de jour, 1967թ․) ֆիլմի դիտում-քննարկումը։

«Բունյուելը 20-րդ դարի ամենահետաքրքիր ֆիգուրներից մեկն է, ում մասին, ցավոք, հայաստանյան իրականության մեջ չեմ տեսնում դիսկուրս։ Նա հեգնում էր բուրժուական դասակարգը, այն կեղծ բարոյական նորմերը, որոնք դասակարգը թելադրում էր․ այդ ամենի մեջ ես տեսնում եմ զուգահեռներ Հայաստանի հետ։ Մենք չունենք բուրժուական հասարակարգ, բայց ունենք ազգայնական, մի քիչ քաոտիկ վերաբերմունք տարբեր հարցերի, հենց, օրինակ՝ կանանց թեմայի հանդեպ։ Մեր հասարակությանը պետք է ինքնահեգնանք, որը մենք չունենք․ հասել ենք կրիտիկական մի կետի, որտեղ կեղծ բարեպաշտությունը և երկակի ստանդարտները մեզ ներսից խժռում են»։

Ժոզեֆ Կասելի 1928 թ․ համանուն ստեղծագործության հիման վրա Բունյուելի էկրանավորած ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Սևերինա Սերիզին, ունի սիրելի ամուսին և ընտանիք: Սակայն, ձանձրանալով թվացյալ կատարյալ կյանքից՝ աշխատանք է գտնում հասարակաց տանը։

«Ամեն մեկն ունի իր արժեհամակարգը ու որոշում է՝ ինչն է բարոյական, ինչը՝ ոչ։ Բունյուելը ֆիլմում հենց դա է ասում․ ամեն ինչ շատ պայմանական է․ եկեք փորձենք բոլորին նայել տարբեր պրիզմաներով, ակտիվացնենք մեր մեջ էմպատիան, փորձենք խնդրին տարբեր դիտակետերից նայել, դուրս գանք կարծրատիպերից ու չռադիկալացնենք խնդիրները»։

Մեծ հաշվով, Բունյուելի ֆիլմում, որում ռեժիսորը հակադրում, ավելի շուտ՝ համադրում է երազն ու իրականությունը, տեսնում ենք, թե ինչպես է կինը, չգտնելով իրեն իրական կյանքում, ապրում, ռեալիզացվում ու բավարարվում երազներում։ Սևերինայի հետ զուգահեռներ տանելով․․․ մենք մեղադրում ենք ինքներս մեզ, պարփակվում ենք, չպարզաբանված տրավմաների ու չներող հասարակության խտրական կարծիքի ծանրության տակ ճկվում ու խեղդում զգացողությունները, իսկ ենթագիտակցությունը դա երբեք չի ներում։

«Շատ դեպքերում գործ ունենք «վիքթիմ բլեյմինգի»* հետ․ հասարակությունը զոհին մեղադրում է այնքան, որ զոհը սկսում է հավատալ, որ մեղավորն ինքն է»։

Պահը բաց չեմ թողնում (վերջիվերջո կինոգետի հետ եմ զրուցում) ու Դիանայից ֆիլմացանկ եմ «կորզում»։

«Դիանա, ի՞նչ ֆիլմեր խորհուրդ կտաք՝ կանանց մասին, կանանց նկարած և ոչ միայն կանանց համար»՝ հարցնում եմ։ Ի պատասխան ստանում եմ ահա այս ֆիլմերը․

  • «Դաշնամուր», «Հրեշտակն իմ սեղանին» (Ջեյն Քեմփիոն)
  • «Կամքի տրիումֆ», «Օլիմպիա» (Լենի Ռիֆենշթայլ)
  • «Եվրոպա, Եվրոպա» (Ագնեշկա Հոլանդ)
  • «Ճահիճ» (Լուկրեցիա Մարտել),
  • «Ժամադրություն Աննայի հետ», «Ժաննա Դիլման. Կոմերս 23 առափնյա փողոց, Բրյուսել 1080» (Շանտալ Ակերման)

Կանանց իրավունքների ու ազատությունների մասին բարձրաձայնելուց ու նրանց նվիրված միջոցառումներ նախաձեռնելուց զատ, Դիանան մասնակցել է նաև մարտի 1-ին կայացած Բեռլինալե միջազգային կինոփառատոնին, որն այս տարի, համավարակով պայմանավորված, տեղափոխվել էր առցանց հարթակ։

«Փառատոնի համն ու հոտը, իհարկե, կորել էին․ այս ձևաչափով չէինք կարող, օրինակ՝ ֆիլմից հետո դուրս գալ, գործընկերներով զբոսնել ու քննարկել նայած ֆիլմերը»։

Դիանան պատմում է, որ միայն փառատոնի ձևաչափը չէր, որ մուտացիայի էր ենթարկվել։ Ռումինացի ռեժիսոր Ռադու Ժուդեի ֆիլմը, որն արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի, արտացոլում էր ժամանակակից աշխարհի իրողությունները․ Բուխարեստի փողոցներով դիմակներով քայլող անդեմ մարդիկ, ամենուրեք համավարակի մասին զրույցներ, մի խոսքով՝ նոր իրականություն, որն ստեղծվել է 2020-ին։ Ու ինչպես բոլոր ժամանակակերտ իրադարձությունները, համավարակը նույնպես չէր կարող իր արտացոլանքը չգտնել արվեստում։

Սակայն փառատոնի ծրագրում ընդգրկված էր ֆիլմ, որը, համենայն դեպս հայ հասարակության համար, երկրորդ պլան էր մղում համավարակն ու անվերջանալի թվացող համաշխարհային կատակլիզմները․ «Forum Extended» ծրագրում ներկայացված էր «Սև Բախ Արցախ» 2 ու կես ժամանոց վավերագրական՝ Արցախում բնակվող մեծերի և փոքրերի մասին, որը նկարահանվել է 2020-ի պատերազմից առաջ՝ դեռևս 2007-ին, Շուշիում և Ստեփանակերտում, սակայն արտադրվել է այս տարի։ Ֆիլմի ռեժիսորներն են պաղեստինցի Այրին Անաստասն ու իրանցի Ռենե Գաբրին, որոնք ապրում և ստեղծագործում են Նյու Յորքում։ Գաբրին ու Անաստասն անձամբ են նկարահանել ֆիլմը, իսկ Գաբրին բոլոր արցախցիների հետ շփվում է հայերեն, թեև կադրում չի երևում» [1]։ Հատկանշական է, որ ֆիլմը բացասական արձագանքի էին արժանացրել ադրբեջանցի և թուրք օգտատերերը, սակայն կինոփառատոնի կազմակերպիչների կարծիքի վրա դա ոչ մի ազդեցություն չի ունեցել՝ ֆիլմը մնացել է ծրագրում։ Այն դիտել է նաև Դիանա Մարտիրոսյանը։

«Ինձ՝ որպես հայի, կոմպլեմենտար է այն փաստը, որ օգտագործված չէ «Ղարաբաղ» բառը։ Ֆիլմի անվանումը պայմանավորված է նրանով, որ այնտեղ հնչում է Բախի երաժշտությունը։ Սևը կարող ենք որպես սիմվոլիզմ ընկալել՝ տրամադրություն, սև գիծ, որն անցնում է այդ 2․5 ժամվա ընթացքում։

Պատկերացրեք, 2007-ի արխիվային կադրեր՝ համեմված տեղաբնակների հույզերով ու տպավորություններով, ներաշխարհով։ Նրանք պատմում են՝ ինչ է կատարվում նրանց գլխում ու սրտում, ինչ են ուզում, ինչու են այստեղ ապրում։ Ռեժիսորները պատմում էին հողի գաղութացման, պատերազմի հետևանքների մասին։ Ամեն ինչ շատ ավելի գլոբալ ու աբստրակտ էր. խոսքը միայն արցախյան կոնֆլիկտի մասին չէր։ Կար ևս մեկ փիլիսոփայական հարց՝ ու՞մն է հողը, մե՞նք ենք հողինը, թե՞ հողը մերը․․․»

Սակայն ֆիլմում Դիանան, ինչպես ինքն է ասում, պատասխան այդ հարցին չգտավ․․․

* էմանսիպացիա - ազատություն կախվածությունից, ճնշումից, շահագործումից, նախապաշարմունքներից, հնացած, իր դարն ապրած ամեն ինչից, սահմանափակումների վերացում, իրավունքների մեջ հավասարեցում:
* վիքթիմ բլեյմինգ - դժբախտ պատահարի կամ ցանկացած տեսակի բռնության զոհին իր նկատմամբ կատարված հանցագործության/դեպքի համար մեղադրելը:

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ387
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ 12:1507 Օգս, 2026
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Կառավարության աշխատանքն առավել արդյունավետ պետք է դառնա. վարչապետ | 07.08.2026 10:0007 Օգս, 2026
  • Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ 09:3907 Օգս, 2026
  • Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ 09:3607 Օգս, 2026
  • Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ 09:2907 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանը ոչ բավարար է գնահատել Վայոց ձորի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը 09:2507 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 09:1507 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0507 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4707 Օգս, 2026
  • Մասաչուսեթսի MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք»-ի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ 08:1307 Օգս, 2026
  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ 08:0707 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026
  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցություն 22:1906 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ 22:1206 Օգս, 2026
  • Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար 21:5406 Օգս, 2026
  • Դեմենցիա. եթե ստանձնել եք հարազատի խնամքը 21:4206 Օգս, 2026
  • Հայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համար 21:2606 Օգս, 2026
  • Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը 21:1406 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է 3 րոպե խոսել ու ոչինչ չասել. բանավեճ ԱԺ-ում 21:0006 Օգս, 2026
  • Երկրաբանները՝ ընդերքի նվաճողներ. մասնագիտության բացահայտման ճանապարհին 20:5706 Օգս, 2026
  • Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով 20:5206 Օգս, 2026
  • ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները 20:5106 Օգս, 2026
  • Օգոստոս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4806 Օգս, 2026
  • Ճախրուկցիների «հոգու թռիչքը»՝ Օձունից 20:4406 Օգս, 2026
  • Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները 20:3906 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:3406 Օգս, 2026
  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից 20:2906 Օգս, 2026
  • Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի 20:2406 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 6. 2026 20:1806 Օգս, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն 20:1406 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015