• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը. «Հարևաններ» Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի... 20:06
Օրը՝ 60 վայրկյանում | 31.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 31.07.2026 20:05
Բաց հարթակ․ Նոր ԱԺ-ում շոուն ավելի շատ կլինի, զվարճանքի պակաս չի լինի. Ղևոնդյան Բաց հարթակ․ Նոր ԱԺ-ում... 20:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրան-Չինաստան․ Չինաստանը տարածաշրջանում նոր իրականություն է ստեղծում
Քաղաքականություն
20:3228 Մար, 2021

Իրան-Չինաստան․ Չինաստանը տարածաշրջանում նոր իրականություն է ստեղծում

Իրանի և Չինաստանի միջև երեկ Թեհրանում ստորագրված համապարփակ համագործակցության համաձայնագիրը, ըստ էության, կարող է էական ազդեցություն ունենալ թե՛ համաշխարհային տնտեսության կառուցվածքի վրա՝ ընդհանրապես, թե՛ մեր տարածաշրջանում ուժային կենտրոնների բաշխվածության վրա՝ մասնավորապես։

Համենայնդեպս, այն ոլորտներն ու գումարը, որ ներդրվելու է այդ ոլորտներում գործակցության ու դրանց զարգացման համար, հուշում են, որ առաջիկա 25 տարում Մեծ Մերձավոր Արևելքի քաղաքական ու տնտեսական քարտեզը կարող է եղածից արմատապես տարբերվող երանգավորում ստանալ։

Եթե փորձենք համառոտ թվարկել այն ոլորտները, որոնցում իրանա-չինական գործակցություն է նախատեսվում, ապա նախ պիտի արձանագրենք, որ համառոտ շարադրել ուղղակի չի հաջողվի։ Խոսքը 23 ուղղությամբ չինական 450 մլրդ դոլար ներդրման մասին է։ Ընդ որում՝ ներդրումներն իրականացվելու են հնարավոր գրեթե բոլոր ուղղություններով՝ սկսած քաղաքական, անվտանգային, ռազմարդյունաբերական և էներգետիկ ոլորտներից, վերջացրած Իրանում «խելացի» քաղաքներ կառուցելով ու պատմական և հնագիտական արժեքների վերականգնումով։ Եթե հանրագումարի բերենք այս ամենը, հիրավի կարելի է պնդել, որ երեկ Թեհրանում ստորագրվել է 21-րդ դարի կարևորագույն փաստաթղթերից մեկը։

Հետաքրքիր է, որ Չինաստանի այս «հանկարծակի» բռնկումը հետևեց Իրանում Հնդկաստանի դեսպանի այն հայտարարությանը, թե Նյու Դելին ցանկանում է նոր հյուսիս-հարավ միջանցք հարթել (որն, ի դեպ, նախատեսվում է անցկացնել նաև Հայաստանի տարածքով), ինչը հնարավորություն կտա Հնդկական օվկիանոսը կապես Սև ծովի և Եվրոպայի հետ։ Եթե ուշադիր ուսումնասիրենք իրանա-չինական համաձայնագիրը, այնտեղ նույնպես մի քանի անգամ ընդգծվում է հյուսիս-հարավ միջանցքի ոչ միայն կարևորությունը, այլ այդ ճանապարհի ամբողջությամբ կառուցելու հանձնառությունը։ Իսկ սա արդեն աշխարհաքաղաքական զարգացումների իմաստով չափազանց հետաքրքիր է։

Գաղտնիք չէ, որ Հնդկաստանը և Չինաստանը տնտեսական ու քաղաքական մրցակիցներ են։ Այդ համապատկերում Դելին արդեն շուրջ մեկուկես տասնամյակ մտմտում է ծրագիր, որի նպատակն էր ստեղծել ճանապարհային մի նոր միջանցք, որը կմրցակցի չինական «մետաքսի ուղու» հետ և այդ կերպ կմեծացնի Հնդկաստանի կշիռը միջազգային քաղաքական ասպարեզում, նաև կընդլայնի երկրի տնտեսական ազդեցությունը։

Պեկինը, բնականաբար, իրերի նման դասավորվածությանը համաձայն չէր և համբերատար սպասելուց հետո Հնդկաստանի ծրագրին գրեթե մահացու հարված հասցրեց։ Ընդ որում՝ հետաքրքիր է այն, որ ծրագիրը՝ որպես այդպիսին, չի չեղարկվելու։ Նույն այդ «Հյուսիս-Հարավ» միջանցքը կառուցվելու է, սակայն, տարբերությամբ, որ այն նպաստելու է ոչ թե Հնդկաստանի, այլ Չինաստանի ու Իրանի դերի ավելացմանը։

Սա բավական հետաքրքիր զարգացում է, որից կարող է օգտվել նաև Հայաստանը։ Հանգամանքը, որ գոնե համաձայնագրի հրապարակված տեքստում «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման աշխարհագրական երթուղին նշված չէ, իսկ մինչև վերջերս ակտիվորեն շրջանառվում էր դրա՝ Հայաստանով անցնելու տարբերակը, հուշում է, որ աշխարհաքաղաքական այս նոր թխվող գաթայից մասնաբաժին կարող է ունենալ նաև Հայաստանը՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ այս թեմայով Չինաստանի հետ կարելի է բանակցել և արտաքին քաղաքականության մեջ որոշակի շտկումներից հետո հասնել բաղձալի արդյունքի։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա մեր հարավային հարևանին նույնպես համոզելը բարդ չի լինի, քանի որ (դա մի քանի անգամ ընդգծել են իրանցի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ), Ադրբեջանն Իրանի համար տրանսպորտային տարանցման առումով այնքան էլ հարմար գործընկեր չէ, քանի որ, օրինակ, հնարավորինս խոչընդոտում է իրանական գյուղմթերքի արտահանմանը դեպի ԵԱՏՄ երկրներ։ Այլ հարց է, որ հիմա Հայաստանը պիտի քայլ անի և անի առաջարկ, որից թե՛ Իրանը, թե՛ Չինաստանը չասենք՝ չեն կարողանա, բայց և չեն ցանկանա հրաժարվել։ 

Դիտումների քանակ194
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Իրանը տնտեսական, ռազմավարական գործակցության համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ 17:1427 Մար, 2021 Իրանը տնտեսական, ռազմավարական գործակցության համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ Աշխարհ
Հիմա եթերում
Լրահոս
  • Յուլիս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5531 Հլս, 2026
  • Anthropic-ի ԱԲ մոդելները հարձակվել են համացանցի համակարգերի վրա 20:4531 Հլս, 2026
  • Գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը. Արայիկ Հարությունյան 20:3931 Հլս, 2026
  • Լեհաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է ներկայացրել 20:3331 Հլս, 2026
  • Մոտ 25.000 անօրինական Սեուտայից ներգաղթյալ կամավոր վերադարձել է Մարոկկո 20:2631 Հլս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ. անվանակարգերը հայտնի են 20:1931 Հլս, 2026
  • Արայիկ Հարությունյանն ու Նազելի Բաղդասարյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից 20:1231 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.07.2026 20:0531 Հլս, 2026
  • Լոլիկը կմթերվի առնվազն 40 դրամով. համաձայնություն է ձեռք բերվել 19:5431 Հլս, 2026
  • Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները 19:4531 Հլս, 2026
  • ՌԴ-ն խոչընդոտում է, Փաշինյա՞նն է սրում. ՔՊ-ից արձագանքում են Նարեկ Կարապետյանի հայտարարություններին 19:3731 Հլս, 2026
  • Իսպանիայի վարչապետը միգրանտների հոսքը անվանել է հարձակում պետության վրա 19:2831 Հլս, 2026
  • «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 19:1731 Հլս, 2026
  • Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին 19:1531 Հլս, 2026
  • Ագրոտեխնոլոգիաների ոլորտի լավագույն փորձը՝ Sevan Agritech Summit-ում 19:0631 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Աբսուրդային է. Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին | 31.07.2026 19:0031 Հլս, 2026
  • 2025–2026-ին «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայից վերապատրաստվել է 420 ուսուցիչ. շուրջ 30%-ն անցել է կամավոր ատեստավորում 18:5731 Հլս, 2026
  • Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» ավարտեց ելույթները եվրագավաթներում 18:5231 Հլս, 2026
  • Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները 18:4431 Հլս, 2026
  • Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» գիրքը՝ հայերեն 18:4331 Հլս, 2026
  • Քրեական ոստիկանները Գյումրիում կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 18:3631 Հլս, 2026
  • Մոտ 60000 ներգաղթյալ Մարոկկոյից անցել է իսպանական Սեուտա էքսկլավ. Reuters 18:3031 Հլս, 2026
  • Խորովածի համահայկական փառատոնը՝ օգոստոսի 1-ին 18:2331 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին 18:1631 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին հանձնել է Երախտագիտության մեդալը 18:0731 Հլս, 2026
  • Ծառուկյանի Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը նույնպես հանձնվեց պետության կառավարմանը 18:0031 Հլս, 2026
  • «Գրանդ Տոբակո» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 28 մլրդ 947 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5331 Հլս, 2026
  • Իսպանական էքսկլավ 1 օրում տասնյակ հազարավոր ապօրինի միգրանտներ են մուտք գործել 17:4631 Հլս, 2026
  • Ֆինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի կասեցմանը 17:3531 Հլս, 2026
  • Կարևորվել է հանցավորության դեմ պայքարում շահագրգիռ գերատեսչությունների միասնական գործելաոճի ձևավորումը 17:2831 Հլս, 2026
  • Ակնե. ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին 17:2031 Հլս, 2026
  • Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե 17:1231 Հլս, 2026
  • Փոքր բուհերը կա՛մ պետք է խոշորանան, կա՛մ լիցենզիա ստանալ չեն կարողանա. սահմանվում են նոր պահանջներ 17:0431 Հլս, 2026
  • Լուրեր 17։00 | «Նոյ» ապրանքանիշի կոմբինատը՝ պետության կառավարման ներքո. դատարանը բավարարել է միջնորդությունը 17:0031 Հլս, 2026
  • Հայաստանի տնտեսական զարկերակը. ՀԲ նոր զեկույցը ներկայացվել է Գյումրիում 16:5331 Հլս, 2026
  • Լեհաստանում սովորող բելառուս դեռահասներին կանչում են Բելառուսի ՊԱԿ հարցազրույցի 16:4231 Հլս, 2026
  • Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար 16:3231 Հլս, 2026
  • Կրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջև 16:2331 Հլս, 2026
  • Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն 16:1431 Հլս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 16:0631 Հլս, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը 15:5831 Հլս, 2026
  • Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր 15:5131 Հլս, 2026
  • Տելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:4231 Հլս, 2026
  • Հայաստանը 6 ամսով արգելում է տոմատի մածուկի ներմուծումը 15:3531 Հլս, 2026
  • Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ 15:2631 Հլս, 2026
  • ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար 15:1731 Հլս, 2026
  • Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբ 15:0931 Հլս, 2026
  • Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը 15:0131 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | ՀՀ-ն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին. Միրզոյանը՝ Իրանի փոխարտգործնախարարին 15:0031 Հլս, 2026
  • Սաուդյան Արաբիան հարձակում է պատրաստում Եմենի հութիների դիրքերի վրա. The Guardian 14:5231 Հլս, 2026
  • Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր 14:4231 Հլս, 2026
  • ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներին 14:3331 Հլս, 2026
  • Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան 14:2531 Հլս, 2026
  • Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով 14:1631 Հլս, 2026
  • Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. Զելենսկի 14:1131 Հլս, 2026
  • ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով 14:0231 Հլս, 2026
  • Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար Հայրապետյան 13:5131 Հլս, 2026
  • Բացահայտվել է Դավթաշենում ավտոմեքենայից կատարված գողության դեպքը. կա հետախուզվող 13:4131 Հլս, 2026
  • Քննարկվել են Ավստրիայի ազգային գրադարանի և ՀՀ գործընկեր հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները 13:3231 Հլս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների 13:2331 Հլս, 2026
  • Օգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:1431 Հլս, 2026
  • Ինչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումը 13:0531 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Ծաղկաձորի հյուրանոցային համալիրի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 13:0031 Հլս, 2026
  • Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. Թրամփ 12:5631 Հլս, 2026
  • Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները 12:4731 Հլս, 2026
  • Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 12:3831 Հլս, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News 12:3031 Հլս, 2026
  • ՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը 12:2331 Հլս, 2026
  • Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություն 12:1631 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 12:1231 Հլս, 2026
  • Սուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 12:0531 Հլս, 2026
  • Թրամփը վստահ չէ Կիևին Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում. Financial Times 11:5431 Հլս, 2026
  • Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով 11:4331 Հլս, 2026
  • Հակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարար 11:3231 Հլս, 2026
  • Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները 11:0831 Հլս, 2026
  • ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին 10:5331 Հլս, 2026
  • Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություններ են իրականացվում. ՔԿ 10:4431 Հլս, 2026
  • Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը 10:4031 Հլս, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան 10:2931 Հլս, 2026
  • Վոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվել 10:1931 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն եզակի երկրներից է, որոնց Իրանը սպառնալիք չի համարում. փորձագետներ | 31.07.2026 10:0031 Հլս, 2026
  • Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 09:5431 Հլս, 2026
  • Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը 09:1131 Հլս, 2026
  • Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել Գազայի հարցում․ ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի. BBC 09:0531 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2231 Հլս, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:0331 Հլս, 2026
  • Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ 00:5931 Հլս, 2026
  • Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ 00:2931 Հլս, 2026
  • Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը 00:0231 Հլս, 2026
  • Գեղարքունիքի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 23:4830 Հլս, 2026
  • Ադրբեջանական պետական ալիքները՝ Իրանի «Սև ցուցակում». հայաստանյան ԶԼՄ-ներ ցանկում չկան 23:2030 Հլս, 2026
  • Ասատուր Վարդանյանը կարևորել է պատասխանատու և նորարար հանքարդյունաբերության զարգացումը 23:0030 Հլս, 2026
  • «Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը 22:5230 Հլս, 2026
  • Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան 22:4230 Հլս, 2026
  • Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ կայացել է աշխատանքային խմբի հերթական նիստը 22:3030 Հլս, 2026
  • Էդվարդ Ասրյանը հանդիպել է զորամասերի հրամանատարների հետ 22:1530 Հլս, 2026
  • Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը 22:0530 Հլս, 2026
  • Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, սա է ՀՀ-ՌԴ հարաբերություններում խնդիրը. վարչապետ 21:5730 Հլս, 2026
  • Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր 21:4530 Հլս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 21:2430 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015