Աֆղանստանի «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ իր զինյալները պատրաստ են ռազմական գործողություններ իրականացնել օտարերկրյա զորքի դեմ, եթե նրանք Աֆղանստանից դուրս չգան պայմանավորվածություններով նախատեսված ժամկետներում՝ հայտնում է РИА Новости-ն:
Հայտարարությունն արվել է, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ասուլիսում հայտարարեց, որ «մարտավարական պատճառներով» Վաշինգտոնի համար դժվար կլինի զորքերը Աֆղանստանից դուրս բերել մինչև մայիսի 1-ը, ինչպես նախատեսված է Կատարի համաձայնագրով: Թալիբները շեշտել են իրենց նվիրվածությունը համաձայնագրին և ԱՄՆ-ին կոչ են արել չխախտել այն: Նրանք զգուշացրել են, որ ամերիկյան կողմը պատասխանատվություն կկրի Աֆղանստանում պատերազմը շարունակվելու համար: