Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նշեց, որ նախագծով ընդերքօգտագործման իրավունքի համար դիմողները պետք է տասը տարին մեկ իրականացնեն պաշարների վերագնահատում:
Նախագծով առաջարկվում է ընդերքօգտագործողին զգուշացում տալու և ապա գործունեությունը կասեցնելու համար 10-օրյա ժամկետը փոխարինել 30-օրյա ժամկետի: