• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ամերիկյան ռազմական խոշոր նավատորմ է շարժվում դեպի Իրան. «Հարևաններ» Ամերիկյան ռազմական խոշոր նավատորմ... 19:14
Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2026 21:12
Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվող 11 անձ տեղափոխվել է Հայաստան․ Թորոսյան Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվող... 12:28
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԱՀ ԱԺ նախագահը կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Քաղաքականություն
11:2523 Մար, 2021

ԱՀ ԱԺ նախագահը կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին:

«Դիմում ենք Ձեզ՝ ահազանգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և նույն թվականի նոյեմբերի 10-ին ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ պայմանավորվածությունից հետո Արցախի՝ ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությանն սպառնացող ահագնացող վտանգի մասին:

Դեռևս 1920-ական թվականներից առկա են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և հոգևոր ժառանգության միտումնավոր և չքողարկված կերպով անդառնալի վնաս հասցնելու, դրա հիմնահատակ ոչնչացման և յուրացման փաստագրված դեպքեր, որոնք նախադեպ են հանդիսացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան առաջին պատերազմի զոհվածների հուշահամալիրների նկատմամբ նոր ուժգնությամբ վայրագությունների:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի կողմից պետական մակարդակով նոր թափով իրագործվում է հայ առաքելական եկեղեցիների «ալբանականացման» կեղծ թեզի լեգիտիմացման, հայկական հոգևոր ժառանգության յուրացման, պղծման, առանձին դեպքերում նաև՝ հիմնահատակ ոչնչացման քաղաքականություն:

Արցախի Հանրապետության՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես ալբանական ներկայացնելը, Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավիրումն ամենավերջին օրինակներն են:

Դատապարտելի են Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:

Այս կերպ Ադրբեջանը նաև հավատարիմ է մնացել սեփական պատմության վերաշարադրման և օկուպացված տարածքներում իր ներկայության լեգիտիմացման ավանդական գործելակերպին:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ միջազգային պայմանագրային և սովորութային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ուղեկցվող ինստիտուցիոնալ այս քաղաքականության և ագրեսիվ արշավի նպատակը հայկական պատմական հիշողության և մշակութային ներուժի ոչնչացումը և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության յուրացումն է:

Մինչդեռ, ադրբեջանական իշխանությունների որդեգրած հայկական հոգևոր և մշակութային ոչնչացման քաղաքականությանը հակադիր՝ Արցախի Հանրապետությունը մշտապես հավատարիմ է մնացել իր տարածքում էթնիկ և կրոնական հանդուրժողականության գործելակերպին: 2019 թվականին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում պարսկական Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնումը դրա վառ օրինակն ու ապացույցն է:

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները բազմիցս ահազանգել են Ադրբեջանի կողմից տեղեկատվական բաց աղբյուրներ հոսեցվող՝ հայկական հոգևոր և նյութական ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման դեպքերի, հայկական հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման մասին:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից համապարփակ զեկույց է պատրաստվել՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։

Համոզված ենք, որ այս ահազանգերի արդյունքում միջազգային հանրությունը և միջազգային կառույցները բավարար չափով տեղեկացված են կատարվածի մասին: Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության թիրախավորումը միջազգային հանրության կողմից արժանացել է համապատասխան դատապարտող գնահատականների:

Այս համատեքստում մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի մտահոգություններն Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարևորության մասին հայտարարությունները: Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը:

Մեծապես գնահատում ենք հումանիտար այս խնդրի լուծման շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:

Կարևորում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 2-րդ արձանագրության շրջանակներում մշտադիտարկման և վերահսկման լրացուցիչ մեխանիզմների ներդրման վերաբերյալ, ինչպես նաև ողջունում ենք Արցախի և հարակից տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության և դրանց հետագա վնասումը կանխելու ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը:

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում:

Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանը քաղաքականացնում և խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված տեխնիկական աջակցման փաստահավաք առաքելության իրականացման համար՝ այսպիսով կասկածի տակ առելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար դերը և համամարդկային նշանակությունը:

Արցախի հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համաշխարհային մշակութային և հոգևոր ժառանգության անբաժան մասն է կազմում: Հետևապես, Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը:

Միջազգային հանրության՝ Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ անհանդուրժողականության դրսևորումների դատապարտման և միջազգային հանրության և կառույցների ուշադրության հրավիրման միջոցը դիտարկում ենք որպես Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներում վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հետագա ոչնչացման կանխման միակ մեխանիզմը:

Ակնկալում ենք միջազգային իրավունքի համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կանխման գործողություններ:

Կոչ ենք անում անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը:

Մեր մտահոգությունները կարող են լուծում ստանալ բացառապես միջազգային իրավունքի և մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության համապատասխան հոդվածների, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ 2017 թվականի 2347 բանաձևի շրջանակներում:

Կրկին հավաստում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մշակութային արժեքների պահպանության հարցերում փոխադարձ հանդուրժողականության և հարգանքի ձևաչափին և պատրաստ է նպաստել միջազգային իրավունքի շրջանակներում գործնական լուծումներ ապահովելուն:

Հիշեցնում ենք, որ հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները»,- ասվում է Արթուր Թովմասյանի կոչում:

 

Դիտումների քանակ218
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ձեր շնորհիվ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա ֆրանկոֆոն երկրներում. ԱՀ ԱԺ նախագահը՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահին 13:5122 Մար, 2021 Ձեր շնորհիվ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա ֆրանկոֆոն երկրներում. ԱՀ ԱԺ նախագահը՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահին Աշխարհ
  • Գերիների վերադարձի հարցը օրակարգում է՝ ԱՀ ԱԺ նախագահին վստահեցրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը 15:2312 Մար, 2021 Գերիների վերադարձի հարցը օրակարգում է՝ ԱՀ ԱԺ նախագահին վստահեցրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղ
  • ԱՀ ԱԺ նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին 15:5316 Փտր, 2021 ԱՀ ԱԺ նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին Լեռնային Ղարաբաղ
  • Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը կլուծվեն փետրվարին. ԱՀ ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ 10:0501 Փտր, 2021 Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը կլուծվեն փետրվարին. ԱՀ ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեկ օր ենթակա աշխատակցի դերում. Պարեկային ծառայության պետը՝ կարգախմբի անդամ 22:4523 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2026 22:3623 Հնվ, 2026
  • Վարչապետ Փաշինյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք. բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր 22:1723 Հնվ, 2026
  • «Սաս-Գրուպ»-ը 2025-ի 9 ամսում 3 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:1223 Հնվ, 2026
  • Հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ 22:0623 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է 21:5123 Հնվ, 2026
  • Հունվար 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:4223 Հնվ, 2026
  • Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 21:2723 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2026 21:1223 Հնվ, 2026
  • Լուրեր 21:00 | ՊԵԿ նախագահն անդրադարձել է կոմիտեում սպասվող կադրային փոփոխություններին 21:0023 Հնվ, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը. ԱԳՆ 20:4323 Հնվ, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում տնտեսական ճնշում գործադրել Եվրոպայի վրա 20:3623 Հնվ, 2026
  • Դիմորդները պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելուց առաջ աշխատանքի բնույթին են ծանոթացել 20:3123 Հնվ, 2026
  • Ապօրինի կառուցապատման դեմ պայքար․ Սևանում շարունակվում են ապամոնտաժման աշխատանքները 20:2723 Հնվ, 2026
  • Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները. ԱՄԷ ԱԳՆ 20:2723 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 23. 2026 20:2223 Հնվ, 2026
  • ԵՄ-ն առաջին 10 մլն եվրոն է փոխանցել Պուտինի համար հատուկ տրիբունալին 20:1723 Հնվ, 2026
  • Բոլոր կարիքները հոգալու ենք. Արսեն Թորոսյանը՝ Ադրբեջանից ՀՀ տեղափոխված քաղաքացիների մասին 20:1223 Հնվ, 2026
  • Սիրիայի անվտանգության ուժերը վերահսկողություն են հաստատել Ռաքքայի բանտի նկատմամբ 20:0723 Հնվ, 2026
  • «Դիտորդի շապիկ հագած քաղգործիչների դեմ» նախագիծն ընդունվեց. «Հայաստան» խմբակցությունը լքեց դահլիճը 19:5623 Հնվ, 2026
  • Կիևը հումանիտար աղետի շեմին է. Կլիչկո 19:4823 Հնվ, 2026
  • ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է. դեսպանատուն 19:3823 Հնվ, 2026
  • Խախտումներ վառելիքի շուկայում 19:0923 Հնվ, 2026
  • Լուրեր 19:00 | Ալեքսանյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ բանակից ազատվելու հանգամանքներին 19:0023 Հնվ, 2026
  • Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը. Կոբախիձե 18:5523 Հնվ, 2026
  • Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարության նկատմամբ անվստահության երկրորդ քվեն 18:3123 Հնվ, 2026
  • «Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվ. FIP 18:2223 Հնվ, 2026
  • ԵՄ առաջնորդներն ընդգծել են միասնությունը Գրենլանդիայի հարցում 18:0623 Հնվ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության հետագա բարելավմանը վերաբերող հարցեր 17:5523 Հնվ, 2026
  • ՀՀ նախագահը կարևոր է համարում Հայաստանում կայանալիք COP17-ին մասնավոր հատվածի ներգրավվածությունը 17:5323 Հնվ, 2026
  • Իլոն Մասկը վերադառնում է քաղաքականություն. WSJ 17:3723 Հնվ, 2026
  • 40 կին «Իմ քայլը» հիմնադրամի օժանդակությամբ սովորում է հրուշակագործություն 17:2923 Հնվ, 2026
  • Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետին 17:2123 Հնվ, 2026
  • Վթար Կոտայքի մարզում․ կա մեկ զոհ 17:1223 Հնվ, 2026
  • Պիտի ականջներին օղ անեն, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս պետության համը մնալու է իրենց բերաններում. Կոնջորյանը՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշման մասին 17:1123 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | Վարչապետը հրապարակել է արտոնություն ստացած ընկերությունների ցանկն ու արտոնության չափը 17:0023 Հնվ, 2026
  • Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն ՀՀ ԱԺ-ում անդրադարձել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորությանը 16:5423 Հնվ, 2026
  • Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են 16:4223 Հնվ, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը 16:3423 Հնվ, 2026
  • Ինչ փոփոխություններ են առաջարկվել դիտորդական առաքելությունների գործունեությանն առնչվող նախագծում առաջինից երկրորդ ընթերցում 16:3323 Հնվ, 2026
  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երեք մասնակիցների` խուլիգանություն կատարելու մասին արդարացման դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է 16:2423 Հնվ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ԱԺ նախագահի` ՌԴ կատարելիք պաշտոնական այցի մանրամասները 16:1823 Հնվ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:1623 Հնվ, 2026
  • ՀՀ մի շարք հատվածներում առատ ձյուն է տեղում 16:1523 Հնվ, 2026
  • Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ հանդիպում ՊԵԿ հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավարների հետ 16:1323 Հնվ, 2026
  • Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը 16:0123 Հնվ, 2026
  • Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը. Սարգիս Խանդանյան 16:0023 Հնվ, 2026
  • ԼՂ-ից ՀՀ տեղափոխված մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է. Ավանեսյան 15:5323 Հնվ, 2026
  • Միացյալ Նահանգները դուրս եկավ ԱՀԿ-ից՝ առանց 260 միլիոն դոլար պարտքը վճարելու. ԶԼՄ-ներ 15:4523 Հնվ, 2026
  • Պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների 15:4423 Հնվ, 2026
  • «Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթ 15:3423 Հնվ, 2026
  • Նախագահը Դավոսում գործընկերների հետ զրույցներում անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին 15:2323 Հնվ, 2026
  • Հրդեհ Հառիճի անասնագոմերից մեկում. փրկարարները կենդանիներին դուրս են բերել 15:1623 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ն ցանկանում է վերանայել Դանիայի հետ կնքված պայմանագիրը. Bloomberg 15:1223 Հնվ, 2026
  • ՀՌՀ-ն 1.200.000 դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին» 15:0823 Հնվ, 2026
  • Ջիմի աշխարհում. սպինալ մկանային ատրոֆիայի բուժումը 15:0123 Հնվ, 2026
  • Լուրեր 15:00 | Պատվերով համերգ չէ․ ԱԺ-ում ներկայացվել են պատգամավորների բացակայությունները 15:0023 Հնվ, 2026
  • Երևանում դադարեցվել, ապա նաև ապամոնտաժվել են բենզա- և գազալցակայաններ. ՔՏՀԱՏՄ 14:5123 Հնվ, 2026
  • Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 14:4323 Հնվ, 2026
  • Նախագահը զրույցներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 14:3623 Հնվ, 2026
  • Արալեզ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել 14:2823 Հնվ, 2026
  • ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դիտորդական առաքելությունների գործունեությանն առնչվող նախագիծը 14:2123 Հնվ, 2026
  • Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը 14:1923 Հնվ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մային հրավիրել է Հայաստան 14:1223 Հնվ, 2026
  • «Սևան» ազգային պարկին է վերադարձվել Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 15 հազար քմ հողամասը. Փաշինյան 14:0423 Հնվ, 2026
  • Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պետք է գնան փոխզիջումների. Զելենսկի 14:0023 Հնվ, 2026
  • TikTok-ում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ. ՆԳՆ-ն զգուշացնում է 13:4723 Հնվ, 2026
  • Այլընտրանքային միջանցքը չի նվազեցնում Վրաստանի տարանցման դերը. Կոբախիձե 13:3823 Հնվ, 2026
  • Գորիս-Հարժիս ավտոճանապարհին սաստիկ բուքը շարունակվում է 13:3023 Հնվ, 2026
  • Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի դիմումի մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը 13:2223 Հնվ, 2026
  • Շատ կարևոր է, որ դիտորդական առաքելությունների չեզոքությունը վերահսկվի ԿԸՀ-ի կողմից. Հերիքնազ Տիգրանյան 13:1423 Հնվ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն այցելել է America House 13:0623 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայաստանը ողջունում է Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումը ՀԷՑ-ի գործով 13:0023 Հնվ, 2026
  • Նախագիծը կարելի է շատ ավելի հանգիստ պայմաններում ընդունել, քան ընդդիմությունը փորձում է ցուցադրել. Մարիա Կարապետյան 12:5523 Հնվ, 2026
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում 12:4323 Հնվ, 2026
  • ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը. Ջուլհակյան 12:3423 Հնվ, 2026
  • Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվող 11 անձ տեղափոխվել է Հայաստան․ Թորոսյան 12:2823 Հնվ, 2026
  • Դուք նույնիսկ ձեր աթոռների վրա ձեր կշիռը չեք կարողանում պահպանել, քաղաքական դաշտում ձեր կշիռը ո՞նց եք պահելու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը 12:2523 Հնվ, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է «հետևել Իրանին», «մեծ» նավատորմը շարժվում է Պարսից ծոցի տարածաշրջան. Al Jazeera 12:1923 Հնվ, 2026
  • ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը 12:1123 Հնվ, 2026
  • Թրամփը հետ է կանչում Խաղաղության խորհրդին Կանադայի միանալու հրավերը. BBC 12:0423 Հնվ, 2026
  • ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը և լքեց դահլիճը 11:5723 Հնվ, 2026
  • Ինձ մոտ տպավորություն է՝ դուք դուրս եք եկել քաղաքականությունից. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 11:5323 Հնվ, 2026
  • Հայաստանի և Սինգապուրի նախագահները Դավոսում շեշտել են ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության ընդլայնման ներուժը 11:4923 Հնվ, 2026
  • Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները 11:4123 Հնվ, 2026
  • Խաղի որևէ կանոն չի փոխվում նախագծով, ընդամենը հստակեցվում է գործող կանոնը. Ջուլհակյանը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխության մասին 11:3323 Հնվ, 2026
  • Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է 11:2723 Հնվ, 2026
  • Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել 11:2123 Հնվ, 2026
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հայտնաբերվել են ընձառյուծի թարմ հետքեր 11:1523 Հնվ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 11:0723 Հնվ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում 11:0723 Հնվ, 2026
  • Մի շարք ավտոճանապարհներ անանցանելի են. առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 10:5823 Հնվ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի առգրավման հերթական դեպքն են գրանցել Արմավիրի համայնքային ոստիկանները 10:4323 Հնվ, 2026
  • ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ՆԳ փոխնախարարը մասնակցել է ԵՄ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 10:3023 Հնվ, 2026
  • Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր սեյսմակայուն դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ 10:1723 Հնվ, 2026
  • ՄԻՊ-ը նորակոչիկների իրավունքների վիճակի ուսումնասիրման նպատակով այցելել է N ուսումնական զորամաս 10:0923 Հնվ, 2026
  • Լուրեր 10:00 | Մրցունակության ցուցանիշով ՀՀ-ն համաշխարհային միջինից բարձր դիրքում է | 23.01.2026 10:0023 Հնվ, 2026
  • Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Կառավարությունը արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից․ վարչապետ 09:4223 Հնվ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Յուտա հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները 09:3023 Հնվ, 2026
  • Պուտին-Ուիտկոֆ բանակցությունները Կրեմլում տևել են ավելի քան 3,5 ժամ․ ինչ արձանագրումներ կան 09:2523 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015