ԱՄՆ վեց նահանգում՝ Օկլահոմայից մինչև Ալաբամա, 25 տորնադո է մոլեգնել՝ պատճառելով նյութական մեծ վնաս՝ տեղեկացնում է reuters-ը:
Ամենաշատը տուժել են Միսիսիպի և Ալաբամա նահանգները: Միայն Ալաբամայում 16 մրրիկ է պտույտ գործել, զոհերի մասին տեղեկություն չկա: Պտտահողմերից շենքերի մի մասը բառացիորեն ավերվել է, շրջվել են ծառեր, մարդկանց խորհուրդ է տրվել մնալ ապաստարաններում, քանի դեռ փոթորիկը չի հանդարտվել: 70 հազար մարդ նստած է առանց լույսի: Ալաբամայում արտակարգ վիճակ է հայտարարվել: