ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում սեղանին դրված են թե՛ ճնշումների, և թե՛ դիվանագիտության կիրառման տարբերակները:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ հյուսիսկորեացի բարձրաստիճան դիվանագետը մերժել էր ցանկացած բանակցություն ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել իր որդեգրած քաղաքականությունը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնն ուղիներ է փնտրում համոզելու Հյուսիսային Կորեային առաջընթաց գրանցել ապամիջուկայնացման գործում՝ նկատի ունենալով «ճնշման տարբեր տարբերակները» և դիվանագիտությունը: