• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սենատը սահմանափակել է Իրանի հարցում Թրամփի ռազմական լիազորությունները. «Հարևաններ» Սենատը սահմանափակել է Իրանի... 20:05
Մանդատներ չվերցնելն ամենահեշտ ուղին է Մանդատներ չվերցնելն ամենահեշտ ուղին է 19:55
Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սպանություն՝ վրեժխնդրության շարժառիթով. մեղադրանք է առաջադրվել չորս անձի. գործը դատարանում է
Իրավունք
13:0815 Մար, 2021

Սպանություն՝ վրեժխնդրության շարժառիթով. մեղադրանք է առաջադրվել չորս անձի. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժխնդիր լինելու շարժառիթով 30-ամյա տղամարդու և վերջինիս ընկերների սպանությունը կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նշենք, որ հիշատակված քրեական գործն ուղղակի կապ ունի 2019 թ. Սպիտակ քաղաքում կատարված առանձնակի դաժանությամբ սպանության դեպքի հետ, որի նախաքննությունն ավարտվել էր դեռևս 2019 թ. դեկտեմբեր ամսին, և քրեական գործը, չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան և այժմ գտնվում է դատաքննության փուլում:

Նշված քրեական գործով մասնավորապես պարզվել և հիմնավորվել էր, որ վրեժխնդրության շարժառիթը հանդիսացել են 2018 թ. օգոստոսի 12-ին տեղի ունեցած միջադեպերը:

Մասնավորապես՝ նշված օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 41-ամյա տղամարդը և վերջինիս երկու մտերիմները Վանաձոր քաղաքի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում գործող սրճարանի մոտ վիճաբանել էին նույն տարածքում կայանած ավտոմեքենայի 30-ամյա վարորդի և վերջինիս ընկերների հետ, որի ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ գտնվող՝ 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել էր ներկաներից մեկի ուղղությամբ՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դրանից հետո, նույն դեպքի վայրում, ի պատասխան 41-ամյա տղամարդու գործողությունների, քննությամբ չպարզված անձինք վերջինիս գցել էին Տանձուտ գետը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Տեղի ունեցած իրադարձություններից հետո վերջինիս մտերիմ ընկերը, որը Սպիտակ քաղաքի բնակիչ է, իր ընկերոջ հեղինակությունը վարկաբեկելու, նրան ընդհարումների մեջ ներքաշելու, ինչպես նաև գետը նետելու կապակցությամբ, 30-ամյա տղամարդուց և նրա ընկերներից վրեժխնդիր լինելու շարժառիթով, պարբերաբար հետապնդել է նրանց՝ հարմար առիթի դեպքում վնաս պատճառելու նպատակով:

Նկատելով իրենց հետապնդող անձին, վրեժխնդիր լինելու նպատակով, 2019 թվականի հունվարի 14-ին Սպիտակ քաղաքում գործող ապահովագրական գրասենյակի տնօրենի միջոցով կազմակերպել էին իրենց հանդիպումը, որի ժամանակ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած ակոսափող ատրճանակից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանրային վայր հանդիսացող ապահովագրական ընկերության գրասենյակում ներկաներից մեկը կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով երեք հրազենային վիրավորում, որից հետո, անտեսելով տուժողի՝ իրեն հիվանդանոց տեղափոխելու խնդրանքները, դրսևորելով առանձին դաժանություն, գործով մեղադրյալներից մեկը դանակով դիտավորությամբ հիմից կտրել էր տուժողի ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաև՝ աջ ականջախեցու հիմի վերին եզրը՝ այդ կերպ խմբով սպանելով նրան:

Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ նույն օրը հրազենային վնասվածք էր պատճառվել ևս մեկ անձի, որից հետո գործով երեք մեղադրյալները դիմել էին փախուստի, իսկ ապահովագրական գրասենյակի տնօրենը մաքրել էր դեպքի վայրում առկա արյան հետքերը, հայտնաբերել կրակված փամփուշտների պարկուճները, դրանք վերցրել ու հեռացել:

Վանաձոր քաղաքի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրյալ, 41-ամյա տղամարդու, ինչպես նաև Սպիտակ քաղաքում կատարված սպանության գործով մեղադրյալ, 30-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործերի նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոխարինվել էր ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոցներով, և նրանք փաստացի գտնվել են ազատության մեջ, ինչի արդյունքում, ձևավորված լարված մթնոլորտում և միմյանց նկատմամբ անբարյացկամ հարաբերությունների պարագայում, դեպքից որոշ ժամանակ անց, կատարվածի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլև նշված դեպքերը պատճառ է հանդիսացել, վրեժխնդրության շարժառիթով, այլ հանցագործությունների կատարման:

Մասնավորապես՝ վերը նշված դեպքերից հետո, 41-ամյա տղամարդու հայրը՝ 64-ամյա տղամարդը, չհանդուրժելով 30-ամյա համաքաղաքացու և նրա ընկերների կողմից իր զավակի ու մտերիմների նկատմամբ դրսևորած վարքագիծը և ոտնձգությունները, իր արժանապատվությունը, հեղինակությունը և տարիների ընթացքում ձևավորած ազդեցությունը պահելու նկատառումներից ելնելով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, օգտվելով վերջինիս ազատության մեջ գտնվելու հանգամանքից, կազմակերպել ու ղեկավարել է ապօրինաբար նրան և ընկերներին ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները:

Այդ նպատակով ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «АК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Այնուհետև նշված հանցագործությունն իրականացնելու և միևնույն ժամանակ աննկատ մնալու նկատառումներից ելնելով, տեղեկացված լինելով, որ իր առանձնատան հարևանությամբ բնակվող հարևանի եղբորորդին բանակում ծառայել է որպես հրաձիգ, տիրապետում է զենքի կանոններին, 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ընկերացել է վերջինիս հետ, հաճախակի իր տուն հրավիրել, որպես ձեռքի ծախս՝ պարբերաբար գումարներ տրամադրել, այնուհետև հասունացնելով իրենց մտերմությունը՝ տեղեկացրել է, որ պետք է սպանեն Վանաձոր քաղաքի բնակիչ 30-ամյա տղամարդուն և նրա ընկերներին՝ նշելով, որ հակառակ դեպքում նրանք իրենց կսպանեն՝ տրամադրելով նշված «АК-74» տեսակի ինքնաձիգը և փամփուշտները: Միևնույն ժամանակ 64-ամյա տղամարդու որդին, ընդօրինակելով հոր գործելաոճը, հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով, երկու ընկերներին ներգրավել է հանցավոր խմբում:

Պատվիրելով 30-ամյա համաքաղաքացու և նրա ընկերների սպանությունը՝ 64-ամյա տղամարդը կազմակերպել ու ղեկավարել է նշված առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստելուն ուղղված գործողությունները, իսկ որդին օժանդակել է հորը, որոնց շրջանակներում հարևանի եղբորորդուն, որը պետք է իրականացներ սպանության պատվերը, և ընկերներից մեկին մի քանի անգամ տեղափոխել է այն վայրերը, ուր վրեժի օբյեկտ հանդիսացող տղամարդը սովորաբար հաճախել է, այդ թվում՝ մարդաշատ, ընկերոջ հետ կրակելու միջոցով անտառներում փորձարկել են նշված ինքնաձիգը՝ վերացնելով ինքնաձիգի անխափան աշխատելու և նշանառության հետ կապված հնարավոր խոչընդոտները, իսկ 2019 թվականի դեկտեմբեր ամսին բեռնատար ավտոմեքենայով նրանց տեղափոխել Վանաձոր քաղաքի «Այգ» ռեստորանին հարակից տարածք, որպեսզի իրականացվի 30-ամյա տղամարդու ու նրա ընկերների սպանությունը:

Սակայն պատվերը հանձն առած երիտասարդը հասկանալով, որ չի կարող նման քայլի դիմել, այսինքն՝ սպանել իրեն անծանոթ համաքաղաքացուն և նրա ընկերներին, կամովին հրաժարվել է հանցագործությունն ավարտին հասցնել և ինքնաձիգն ու փամփուշտներով լիցքավորված 2 փամփշտատուփերը վերադարձրել է իրենց հարևան, 64-ամյա տղամարդուն՝ վերադարձնելով նաև որպես աջակցություն իրեն տրամադրած գումարները, իսկ որպեսզի հետագայում չկարողանան հանցավոր մտադրությունն իրականություն դարձնել, մինչ զենքի վերադարձնելը, դրա միջի գործարանային արտադրության հետադարձ մեխանիզմի զսպանակը ջարդել է:

Սպանության մտադրությունը հոր և որդու կամքից անկախ հանգամանքերով ձախողվելուց հետո, 41-ամյա որդին պլանավորել է ամեն գնով իրականացնել հանցավոր մտադրությունը, որի շրջանակներում ձեռք է բերել և նշված ինքնաձիգի մեջ տեղադրել է հետադարձ մեխանիզմի ինքնաշեն զսպանակ, ապա 30-ամյա տղամարդու և նրա ընկերների գտնվելու վայր ժամանելու, հարմար դիրքից և տարածությունից հրազենից կրակելու, ինչպես նաև՝ հետագայում իր առնչությունը և մասնակցությունը շեղելու, հետքերը թաքցնելու նկատառումներից ելնելով, ձեռք է բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը փոխարինելով հափշտակված համարանիշով, ապա ապօրինի կերպով ձեռք բերված և իր ու հոր տիրապետության տակ գտնվող, ապօրինի կերպով պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով, թվով 2 ընկերների հետ հիշատակված ավտոմեքենայով , ժամը 18:20-ի սահմաններում, գնացել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում գտնվող շինության մոտ և հանդիպելով 30-ամյա տղամարդուն ու նրա ընկերներին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 64-ամյա տղամարդու որդին ավտոմեքենայի սրահից, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ ինքնաձիգից կրակոցներ է արձակել 30-ամյա համաքաղաքացու և վերջինիս հետ գտնվող 4 անձանց ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան 11Գ հասցեի շինության պատերը, Չերկասի 15/9  հասցեում գտնվող բնակարանի պատուհանի փեղկը, իսկ գնդակը դիպել է խոհանոցի առաստաղին և պահարանին, որի ժամանակ բնակարանում գտնվել են նշված բնակարանի տան անդամները: Հրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից 30-ամյա տղամարդը և նրա ընկերներից մեկը մահացել են, իսկ մեկի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Հրաձգությունից հետո 41-ամյա տղամարդ ընկերների հետ հիշատակված ավտոմեքենայով դիմել են փախուստի, իսկ ավտոմեքենան և դրա մեջ առկա ինքնաձիգը, նույն օրը հայտնաբերվել է՝ այրված վիճակում:

Նկարագրված հանցագործությունը կյանքի կոչելուց հետո, հնարավոր վրեժխնդրությունից խուսափելու նպատակով, հանցագործները թաքնվել են 64-ամյա տղամարդու առանձնատանը և տեղադրված տեսախցիկներով հսկել անցուդարձը, որի ընթացքում՝ 2020 թ. մարտի 7-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի բուսաբանական այգու դարպասների մոտ, նկատել են անծանոթ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Մտավախություն ունենալով, որ իրենց հնարավոր է դարանակալած լինեն, առաջացել են դեպի այգու դարպասներ, որտեղ պատահական հանդիպել են այգու պահակին այցելած անձին և աննշան առիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով բռունցքով հարվածել վերջինիս դեմքին և առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, 41-ամյա տղամարդն ընկերոջ հետ քաշքշել են նրան, իսկ երբ տղամարդը փորձել է փախուստի դիմել, ավտոմեքենայով հետապնդելով գետնին են գցել, ապա ձեռքերով և ոտքերով բազմակի հարվածներ են հասցրել տուժածին, այնուհետև նաև դանակով բազմակի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ խմբի կազմում վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս: Դրանից հետո թաքնվել են հիշյալ առանձնատան թաքստոցում:

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ առանձնատան թաքստոցում հայտնաբերվել է նկարագրված վերջին դեպքով հետախուզման մեջ գտնվող 41 ամյա տղամարդը և նրա ընկերները, ինչպես նաև հայտնաբերվել են՝ «ПМ» տեսակի ակոսափող ատրճանակ՝ իր փամփշտատուփով, «ПМ», ԱՊՍ տեսակի ատրճանակներից և 9մմ տրամաչափի այլ ակոսափող զենքերից կրակվելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 9 հատ փամփուշտ, «БР.М75» տեսակի ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով, «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ՝ առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ» տեսակի մարտական պայթուցիչ, առգրավել են նաև առանձնապես խոշոր չափերով՝ 63.15 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերվածի կապակցությամբ 41-ամյա տղամարդու ընկերներից մեկը՝ ևս հետախուզման մեջ գտնվող անձը, հայտարարել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ հայտնաբերված և առգրավված թմրամիջոցը, զենքը և ռազմամթերքը պատկանում են իրեն, որի մասին, ըստ նրա, որևէ մեկը տեղյակ չի եղել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 64-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որդուն՝ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով: Վերջինիս ընկերներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, իսկ մյուսին՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով, 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ41
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել թմրամիջոցների առցանց առևտրի վերաբերյալ քրեական գործերից 19:1113 Մար, 2021 ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել թմրամիջոցների առցանց առևտրի վերաբերյալ քրեական գործերից Հասարակություն
  • «Արթիկ» ՔԿՀ կալանավորը բազմաթիվ գողություններ է կատարել 18:3609 Մար, 2021 «Արթիկ» ՔԿՀ կալանավորը բազմաթիվ գողություններ է կատարել Հասարակություն
  • Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է. ՔԿ 11:2909 Մար, 2021 Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է. ՔԿ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 10:00 | Կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կիրականացվի առցանց. կգործարկվի նոր հարթակ 10:0025 Հնս, 2026
  • Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը 09:4925 Հնս, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում 09:3625 Հնս, 2026
  • Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում․ հայտարարվել է արտակարգ դրություն 09:1725 Հնս, 2026
  • Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել 08:5025 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:3625 Հնս, 2026
  • Ուրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը 08:1325 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0425 Հնս, 2026
  • Մեկնարկել է «SumMeet» ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը 01:0025 Հնս, 2026
  • «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ 00:3525 Հնս, 2026
  • ԱԷՄԳ ներկայացուցիչների հետ Իրան կմեկնեն նաև ամերիկացի տեսուչներ. Թրամփ 00:1525 Հնս, 2026
  • Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի․ մանրամասներ Վարդաշեն 6-րդ փողոցի հրդեհից 00:0225 Հնս, 2026
  • Կին դատապարտյալների զբոսանքի ժամանակը երկարացվել է, դատերն անվերջ չեն ձգվի. կարևոր փոփոխություններ 23:4024 Հնս, 2026
  • Այս տարի 9338 անձ ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել. դիմելու գործընթացը թվայնացվում է 23:3024 Հնս, 2026
  • Երևանի Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 12 քաղաքացի 23:2524 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 23:1524 Հնս, 2026
  • ՄՍՇՊՀ-ն տնտեսավարողներին ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումները 22:5724 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահն ու ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները 22:4324 Հնս, 2026
  • Ունենք բավարար ներուժ բավականին հաջող ընթացող բարեփոխումը հաջողությամբ շարունակելու համար. Փաշինյան 22:2924 Հնս, 2026
  • Հանդիպում ԿԶՆԱԿ-ում․ քննարկվել է ChatGPT Edu գործիքի արդյունավետ տեղայնացումը 22:1824 Հնս, 2026
  • Հարցազրույց Մարիամ Գալստյանի հետ 21:5924 Հնս, 2026
  • Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել 21:4824 Հնս, 2026
  • ՀՀ-Հնդկաստան գործակցությունը բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում է. դեսպան Նիլակշի Սահա Սինհա 21:3324 Հնս, 2026
  • Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը 21:1524 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Առողջության ապահովագրության հիմնադրամի կառավարումը պատվիրակվում է ընտրված թիմին 21:0024 Հնս, 2026
  • SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Երևանում և Գյումրիում 20:5124 Հնս, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ պատվիրակությունը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության ուղղությունների և դրանց ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ 20:4024 Հնս, 2026
  • Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է Մոլդովայի հետ միավորման առաջարկը 20:3924 Հնս, 2026
  • Պատերազմի ժամանակ Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները. Ադրբեջանը կանգնած էր մեր կողքին. Ղալիբաֆ 20:2924 Հնս, 2026
  • ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին 20:1624 Հնս, 2026
  • Զորքերը դուրս չենք բերի Լիբանանից, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի. Կաց 20:0524 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք 20:0324 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 19:4724 Հնս, 2026
  • Թեհրանը վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցով տարանցման համար նավերից վճարներ չի գանձում. Թրամփ 19:3524 Հնս, 2026
  • Վաճառքի լաբորատորիա ՀԱԱՀ-ում 19:3024 Հնս, 2026
  • Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50 տոկոսը կանայք են. ԱԳՆ 19:2724 Հնս, 2026
  • Կրեմլը կարող է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ. Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ 19:1824 Հնս, 2026
  • Ընտրվեցին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը. Փաշինյան 19:0924 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Հարավային Կովկասը կդառնա հանգստության և կայունության տարածաշրջան. թուրք պաշտոնյա 19:0024 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը մասնակցել է OAS Գլխավոր ասամբլեայի շրջանակում երկխոսությանը 18:5424 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 24. 2026 18:3924 Հնս, 2026
  • Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ 18:3524 Հնս, 2026
  • Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 18:2624 Հնս, 2026
  • Ժամանակավորապես կփակվի Արին Բերդ փողոցն Արցախի պողոտային կապող ճանապարհահատվածը 18:2424 Հնս, 2026
  • Բեռնատարները շարունակում են փոշի տարածելով վարել. 10 իրավախախտում՝ 2 օրվա շրջայցի արդյունքում 18:1524 Հնս, 2026
  • Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ 18:0824 Հնս, 2026
  • Հունգարիան կրկին խոչընդոտում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունները 18:0524 Հնս, 2026
  • ԱԱՏՄ ղեկավարի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ 18:0024 Հնս, 2026
  • Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ 17:5124 Հնս, 2026
  • Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա Եվրոպան, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը կապող հուսալի հանգույց․ Ղալեչյան 17:4224 Հնս, 2026
  • ԵՄ-ն եռամյա առաքելություն է առաջարկել՝ Լիբանանյան ուժերին խորհրդատվություն տրամադրելու և մարզելու համար. Reuters 17:3624 Հնս, 2026
  • Փաստաբանը սպանության վկային կաշառք է տվել ցուցմունքը փոխելու համար. գործը դատարանում է 17:3424 Հնս, 2026
  • «ArtԱրվեստ» մշակութային կրթության ծրագրում ընդգրկված է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի 150 դպրոց 17:2424 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից նոր օրենք՝ հօգուտ սպառողի 17:1324 Հնս, 2026
  • Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում 17:0824 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Կաշառք, ճնշում և ցուցմունքի փոփոխություն․ փաստաբանի և վկայի գործի մանրամասները 17:0024 Հնս, 2026
  • Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ 16:5124 Հնս, 2026
  • ՇՄ նախարարը Ռիկ Սմիթին է ներկայացրել կլիմայական քաղաքականության բարեփոխումները 16:4224 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր 16:3724 Հնս, 2026
  • Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել. ՍԴ 16:2524 Հնս, 2026
  • «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է 16:1224 Հնս, 2026
  • Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարները ուսումնավարժություններ են իրականացրել 16:0324 Հնս, 2026
  • Քննարկվել են COP17-ի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածության ապահովման հեռանկարները 15:5624 Հնս, 2026
  • Բազումում նոր ուսումնական տարին՝ նոր կրթահամալիրում. բյուջեն 1.8 մլրդ դրամ է 15:5124 Հնս, 2026
  • Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում 15:4324 Հնս, 2026
  • Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով 15:3624 Հնս, 2026
  • Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է 15:3024 Հնս, 2026
  • Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի 15:2324 Հնս, 2026
  • ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը 15:2024 Հնս, 2026
  • COP17-ի շրջանակում ՇՄ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի և միջազգային գործընկերների հետ 15:1324 Հնս, 2026
  • Ֆրանսիայում 40 մարդ է խեղդվել՝ փորձելով փրկվել շոգից 15:1124 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ընտրություններին միջամտելու փորձ․ ՔԿ բացահայտումը Չալաբյանի գործի առնչությամբ 15:0024 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 11 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 14:5424 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու բանաձևին 14:3924 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀՖԿՍՊԻ նոր ենթակառուցվածքներին 14:2424 Հնս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի 3 ամսում 1 մլրդ 499 մլն դրամի հարկ է վճարել 14:1524 Հնս, 2026
  • Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգը 14:0624 Հնս, 2026
  • Հնար լինի՝ երկրի հարցը կլուծես, թե քո անձնական. «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրություն 13:5724 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն անցկացրել է իր նոր հրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը 13:4824 Հնս, 2026
  • Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:3924 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում հորդառատ անձրևներ կլինեն 13:2724 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին 13:1524 Հնս, 2026
  • Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել 13:1124 Հնս, 2026
  • Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն 13:1024 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | «Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». հերթական գաղտնալասումը ընտրակաշառքի գործով 13:0024 Հնս, 2026
  • Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը. Նուման Քուրթուլմուշ 12:4524 Հնս, 2026
  • Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում 12:3924 Հնս, 2026
  • ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը 12:2924 Հնս, 2026
  • Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք 12:1824 Հնս, 2026
  • Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:0824 Հնս, 2026
  • Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը 12:0624 Հնս, 2026
  • «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան 12:0224 Հնս, 2026
  • 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից 11:5424 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ 11:4524 Հնս, 2026
  • Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին 11:3524 Հնս, 2026
  • Աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը 11:2424 Հնս, 2026
  • Եվրոպական հանձնաժողովը, ԵՆԲ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր 11:1424 Հնս, 2026
  • Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել 11:1024 Հնս, 2026
  • Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն 11:0024 Հնս, 2026
  • Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 10:4524 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015