Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումն առաջին անգամ կանանց ընտրել է ղեկավար կազմում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
ՀԱՄԱՍ-ը հրապարակել է Գազայի հատվածում Քաղբյուրոյի 20 հոգուց բաղկացած նոր անդամների ցուցակը: Նրանց թվում են Ջամիլա Ալ-Շանթին և Ֆաթիմա Շուրրաբը: Ալ-Շանթին դարձավ առաջին կինը Քաղբյուրոյում, Շուրրաբը նշանակվեց «կանանց հանձնաժողովի» ղեկավար:
ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում իշխող իսլամիստական շարժում է, որն ԱՄՆ-ը, Իսրայելը, Կանադան, ԵՄ երկրները, Հորդանանը և Եգիպտոսը համարում են ահաբեկչական: Ռուսաստանը ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական չի համարում, բայց դատապարտում է զինյալների որոշ գործողություններ: