• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան. Մեծ բանավեճ ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան.... 21:59
Չքաղաքականացնե՜լ. Գագիկ Սուրենյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Գագիկ Սուրենյանի հետ 17:35
Այլ հայացք Նախիջևանի ինքնավարությանը Այլ հայացք Նախիջևանի ինքնավարությանը 15:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՄԿՈՒ հաստատությունների գործունեությունը ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում. հետազոտություն
Հասարակություն
11:1410 Մար, 2021

ՄԿՈՒ հաստատությունների գործունեությունը ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում. հետազոտություն

«Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը ՄԱԶԾ-ի «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացրել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին»՝ ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն, որի արդյունքները ներկայացվել են ԿԳՄՍՆ աշխատակազմին: Գնահատման միջոցով հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ երեք սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ:
 
Քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ում խոսքով՝ գրեթե մեկ տարի կրթական համակարգը լրջագույն խնդիրների առջև է կանգնած:
 
«Սկզբում համավարակը, ապա պատերազմական գործողությունները նոր մարտահրավերներ են հարուցել, որոնց արդյունավետ արձագանքը ոչ միայն կրթության, այլև ազգային անվտանգության խնդիր է դարձել:
 
Այս առումով շատ կարևոր է համապատասխան վերլուծությունների և հետազոտական տվյալների ամբողջություն ունենալ ու դրանց հիման վրա մշակել և իրականացնել փաստահենք քաղաքականություն»,- նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով հետազոտության հեղինակներին: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ հատկապես ՄԿՈՒ ոլորտում, որի կարևոր բաղադրիչներից է սոցիալական գործընկերությունը, այդ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրված:
 
«Հատկապես համավարակի օրերին մենք ականատես եղանք բացառիկ համախմբման, երբ մեր գործընկերները շատ արագ կազմակերպեցին դասախոսական կազմի կարողությունների բարելավմանն ուղղված վերապատրաստումներ, ինչպես նաև անհրաժեշտ մեթոդական և այլ կարգի աջակցություն: Այս հետազոտության տվյալները և դրանց հիման վրա ձևավորված առաջարկությունները ևս մեզ թույլ կտան քննարկել ու հասկանալ, թե ինչ վերանայումների կարիք ունենք, քանի որ ներկա մարտահրավերները դեռևս մնալու են, և մենք պետք է սովորենք ապրել ՔՈՎԻԴ-ի հետ: ՄԿՈՒ ոլորտը մեզ համար գերակա է, քանի որ այն ուղիղ կապ է ապահովում կրթության և աշխատաշուկայի միջև, ինչպես նաև արագ արձագանքում է տնտեսության փոփոխվող կարիքներին։ Այդ առումով կարևոր է, որ Արցախյան պատերազմի մասնակիցներն անցնեն վերապատրաստում, ստանան համապատասխան որակավորում և իրենց ներուժն օգտագործեն մեր հասարակության զարգացման համար»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ տեխնոլոգիական զարգացումը և այն փորձառությունը, որը կուտակվել է ՔՈՎԻԴ-ին դիմակայելու տեսանկյունից, կարող են ծառայել նաև ավելի լայն նպատակների, օրինակ, սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման համար:
 
ԿԳՄՍՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ին՝ շուրջ 13 տարի ՄԿՈՒ ոլորտին տրամադրած աջակցության համար։ Նրա խոսքով՝ երեք մարզում իրականացվող վերապատրաստումները կարող են նախադեպ դառնալ և տարածվել նաև մյուս մարզերի վրա։
 
ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանն ընդգծել է, որ հետազոտության շրջանակում ձևավորված առաջարկությունների հիման վրա թվայնացման ուղղությամբ մեկնարկել են ՄԿՈՒ հաստատությունների դասախոսական կազմի լայնածավալ վերապատրաստումներ։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ՄԿՈՒ հաստատությունների համար ձեռք կբերվեն նաև ավելի քան 30 պլանշետներ՝ որակյալ կրթություն ապահովելու համար։
 
Գնահատման արդյունքները ներկայացրել է «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Բեգլարյանը։ Նրա հավաստմամբ՝ գնահատումն իրականացվել է ՄԱԶԾ-ի կողմից տրամադրված նախնական հարցաշարի միջոցով, որը վերամշակվել է և տեղայնացվել։ Գեղարքունիքի, Վայոց ձորի և
Սյունիքի 15 պետական քոլեջի ու 1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների և աշխատակիցների շրջանում իրականացվել են հարցազրույցներ և հեռախոսային հարցումներ։ Արդյունքում պարզվել է, որ 2020 թ. մարտից հունիս ընկած ժամանակահատվածում ամբողջովին փակվել է ընդամենը 4 ուսումնական հաստատություն, մինչդեռ մյուսները սահմանափակել են միայն որոշակի գործողությունների իրականացումը: Նախքան ՔՈՎԻԴ-19-ի բռնկումը գրեթե ոչ մի հաստատություն երբևէ հեռավար ուսուցում չի իրականացրել և, բնականաբար, դրա փորձը չի ունեցել: Համավարակի ժամանակաշրջանում ուսուցումը բացառապես հեռավար է կազմակերպել 6 հաստատություն, այն լսարանային պարապմունքների հետ համատեղել է 7 հաստատություն, մյուսները կիրառել են տարբեր եղանակներ:
 
Ըստ Լիլիթ Բեգլարյանի՝ հեռավար ուսուցում չիրականացնելու կամ ոչ լիարժեք իրականացնելու պատճառներից առավել հաճախ նշվել է՝ կապի խնդիրներ, անհրաժեշտ նյութերի բացակայություն, ՏՏ սարքավորումների բացակայություն, ինչպես նաև դասավանդող անձնակազմի շրջանում հեռավար կրթական հարթակների օգտագործման կարողությունների բացակայություն: Հեռավար դասընթացների իրականացման համար 6 հաստատություն ընտրել է միայն առցանց հարթակների օգտագործումը, իսկ 10 հաստատություն կիրառել է թե՛ առցանց, թե՛ ոչ առցանց հեռավար ուսուցման եղանակը: Ըստ հետազոտության՝
քննությունները, ներառյալ ամփոփիչ պետական ատեստավորումը, բնականոն անցկացվել են 6 հաստատությունում, մինչդեռ մյուսներում դրանք չեղարկվել են:
 
Նշվել է, որ մարտահրավերներին դիմակայելու և մասնագիտական ուսումնական հաստատությունների քիչ թե շատ բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ առողջապահության նախարարների հրամաններով ձեռնարկվել են որոշակի իրավական կարգավորումներ։ Այդ ամենից զատ՝ ԿԳՄՍ նախարարությունը հաստատությունների համար մշակել է «Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ուսումնական հաստատություններում ՆՄԿՈՒ ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույց»:
 
Լիլիթ Բեգլարյանը նաև ներկայացրել է հեռավար ուսուցման արդյունավետության ապահովմանն ուղղված ուսումնական հաստատությունների և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի մի շարք առաջարկություններ: Մասնավորապես, ուսումնական հաստատությունների համար անվճար միասնական կրթական հարթակի ստեղծում, մանկավարժական և վարչական կազմի համար կանոնավոր ու շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպում, առցանց ուսուցման արդյունավետ կիրառման վերաբերյալ ուղեցույցների ու մեթոդական ցուցումների մշակում ու տարածում, առկա առցանց հարթակներից անվճար օգտվելու հնարավորության տրամադրում և այլն: Առաջարկվել է նաև մշակել ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատություններում հեռավար (առցանց և ոչ առցանց) ուսուցման կազմակերպման և իրականացման հայեցակարգ և հեռավար ուսուցման իրականացման մեթոդական ցուցումներ, ինչպես նաև հեռավար ուսուցման համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի փաթեթներ:
 
Հանդիպման ավարտին բոլոր առաջարկությունները քննարկելու և հնարավորության դեպքում դրանք կյանքի կոչելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Դիտումների քանակ30
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 10:00 | Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելուն ուղղված քայլեր են ձեռնարկվում | 09.02.2026 10:0209 Փտր, 2026
  • Ջերմուկ-Սիսիան խաչմերուկը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:1309 Փտր, 2026
  • Քրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշարում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են առաջին տեղերը 08:4009 Փտր, 2026
  • Երևանում և մարզերում լույս չի լինի․ հասցեներ 08:2709 Փտր, 2026
  • Գորիս-Շինուհայր-Հարժիս ճանապարհին բուք է․ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 08:0109 Փտր, 2026
  • Հրդեհ Համլետավան գյուղի տներից մեկում 00:2309 Փտր, 2026
  • Հրդեհ Քասախի տներից մեկում․ տուժածներ չկան 00:0109 Փտր, 2026
  • Մինչև 2030թ. աշխարհում միլիոնավոր ուսուցիչների կարիք կլինի. ԿԳՄՍՆ-ն ՀՀ մասով լուրջ վտանգ չի տեսնում 22:5108 Փտր, 2026
  • Հանգստյան օրվա ավարտին ոչ պաշտոնապես մի բան ասեմ. Ռոմանոս Պետրոսյան 22:4808 Փտր, 2026
  • Հայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճին 22:4108 Փտր, 2026
  • Պետական աջակցության և հոգատար մասնագետների աշխատանքի շնորհիվ մեր երեխաների կյանքի որակը փոխվում է. Ավանեսյան 22:2308 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան. Մեծ բանավեճ 21:5708 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահը Հայաստան-Ադրբեջան գալիս է հստակ օրակարգով և ձեռնունայն չի հեռանա. փորձագետներ 21:4008 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Վենսի այցի օրակարգում՝ TRIPP ուղուց մինչև միջուկային գործակցություն. փորձագետներ 21:0008 Փտր, 2026
  • «Մարդիկ ամենից շատ ստում են 3 դեպքում». Սամվել Կարապետյանի ուժի խոստումների «թացն ու չորը» 20:5708 Փտր, 2026
  • Բալթիկ ծովի ջրի մակարդակը նվազել է պատմականորեն նվազագույն արժեքի. Լևոն Ազիզյան 20:4608 Փտր, 2026
  • Պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ. Պապոյան 20:2108 Փտր, 2026
  • Աշխատանքը՝ Հայաստանում. մեկնարկում է իԳործ ծրագիրը | Հարցազրույց Աննա Մհերյանի հետ 20:1008 Փտր, 2026
  • Շատ գեղեցիկ և շատ տպավորիչ է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Մանկական արվեստի թանգարանից 19:4508 Փտր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 08.02.2026 19:0708 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. ԿԳՄՍ նախարար 18:4608 Փտր, 2026
  • Երևան, Սայաթ-Նովայի փողոց. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:4108 Փտր, 2026
  • Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են. ԱՍՀՆ խոսնակ 17:4808 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:1908 Փտր, 2026
  • Սուրբ և անմահ պատարագ՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1008 Փտր, 2026
  • Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 16:5208 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 13:4908 Փտր, 2026
  • Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարային անջատումը. Ռոմանոս Պետրոսյան 13:3608 Փտր, 2026
  • Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի նիստը 12:3608 Փտր, 2026
  • Աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին 12:2708 Փտր, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Մարիամ Անտոնյան 12:1508 Փտր, 2026
  • Դիլիջանում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:2808 Փտր, 2026
  • Կոչ ենք անում հանրությանը չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին. ԱՆ 11:1408 Փտր, 2026
  • Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը, իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ 11:0408 Փտր, 2026
  • Տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի Հայաստան և Ադրբեջան 10:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 10:3308 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:1808 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար 10:1608 Փտր, 2026
  • Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին 09:0808 Փտր, 2026
  • Կոբախիձեն՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության վերականգնման հնարավորության մասին 00:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 00:4508 Փտր, 2026
  • ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ-ները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները 00:2308 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել TEDx Little Armenia առաջին միջոցառումը 00:0308 Փտր, 2026
  • Բերդից հայտնաբերված բացառիկ գտածոները վերականգնվում են 23:3307 Փտր, 2026
  • Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան 23:1807 Փտր, 2026
  • Վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ. ԿԿՀ-ն ամփոփել է պաշտոնյաների բարեվարքության տարրերի ստուգումը 23:0007 Փտր, 2026
  • Տնտեսության վիճակն ու կյանքի որակը Հայաստանում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4007 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները 22:2107 Փտր, 2026
  • ԱԳՆ առաջնահերթություններից է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը. 2025-ի հաշվետվությունը 22:0307 Փտր, 2026
  • Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը 21:4607 Փտր, 2026
  • Թմրամիջոցների հետազոտություն՝ ճշգրիտ արդյունքներով 21:2107 Փտր, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 21:0707 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր դիրքավորում միջազգային հարթակներում՝ կենտրոնանալով դրական օրակարգի վրա. Միրզոյան 21:0007 Փտր, 2026
  • Երեխան կուլ է տվել օտար մարմին. առաջին օգնությունը 20:5807 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 20:4707 Փտր, 2026
  • Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին․ ՊՆ 20:3607 Փտր, 2026
  • Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի հանդիպում անցկացնել. Axios 20:2407 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին 20:1307 Փտր, 2026
  • Հագուստի կոնստրուկտոր-մոդելավորողների վերապատրաստում 20:0707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ուզում է հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս. Զելենսկի 19:5207 Փտր, 2026
  • Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել 19:3807 Փտր, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 12 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1907 Փտր, 2026
  • Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ հարձակում սկսի, ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ. Արաղչի 19:0107 Փտր, 2026
  • Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. տուրիստների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշին 18:4607 Փտր, 2026
  • Armenian Helicopters ընկերությունը վարչապետին ներկայացրել է իր գործունեության և համագործակցության բոլոր ոլորտները 18:2807 Փտր, 2026
  • Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչական սպառնալիքը 18:2307 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը այցելել է Armenian Helicopters ընկերություն 18:0907 Փտր, 2026
  • Հայաստանում վտանգավոր Nipah վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ 18:0307 Փտր, 2026
  • Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն Իրանի հետ առևտուր անող երկրների համար 17:4107 Փտր, 2026
  • Քննարկվել է ԱԳ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը 17:2407 Փտր, 2026
  • Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» 17:1607 Փտր, 2026
  • ԱԺ հերթական ընտրություն նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին 17:0207 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում՝ առաջատար, աշխարհում՝ 13-րդը. Հայաստանը՝ ամենաապահով երկրների ցանկում 17:0007 Փտր, 2026
  • Գաջեթները երեխաներին խանգարում են ունենալ խոսքային միջավայր. լոգոպեդ 16:5407 Փտր, 2026
  • Վարչապետը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետու ժողովին 16:3507 Փտր, 2026
  • Կոսը և Ֆիդանը քննարկել են ԵՄ-Թուրքիա օրակարգի հարցեր 16:1407 Փտր, 2026
  • 250 մլն դրամով հիմնանորոգվում է Երնջատափի դպրոցը. աշակերտները տեղավորվել են հին դպրոցում 15:5607 Փտր, 2026
  • ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա՝ հակամարտությունը մինչև հունիս ավարտելու համար. Զելենսկի 15:3407 Փտր, 2026
  • Կազմարար եղբայրները. երկրորդ կյանք՝ գրքին 15:1907 Փտր, 2026
  • ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում 2026 թ. հիմնական ուղղություններից կլինի կապակցվածությունը. Կույունջիչ 15:0607 Փտր, 2026
  • Բարդ ու թանկարժեք վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբ 14:5707 Փտր, 2026
  • Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի 14:4407 Փտր, 2026
  • Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ո՛չ հիմա, ոչ էլ ապագայում. Արաղչի 14:2907 Փտր, 2026
  • Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար. Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել 14:1607 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 14:0307 Փտր, 2026
  • Արաքսիա Սվաջյանը Ստոկհոլմում ծանոթացել է դպրոցների կառավարման ապակենտրոնացման շվեդական մոդելին 13:4407 Փտր, 2026
  • «Ուկրէներգոն» հայտարարել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական զանգվածային հարձակման մասին 13:3907 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող գործարարների հետ 13:3207 Փտր, 2026
  • Պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվել 13:1707 Փտր, 2026
  • Ճանապարհների մաքրման աշխատանքներ՝ Ապարանի տարածաշրջանում 13:1407 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13:0107 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | 25-րդ ձմեռային oլիմպիական խաղերի կրակը վառվել է. Հայաստանը ներկայացված է 3 մարզաձևում 13:0007 Փտր, 2026
  • ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի՝ Դարբնիկում գտնվող սոցիալական բնակֆոնդի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. պարզաբանում 12:4407 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր 12:3907 Փտր, 2026
  • Կայացավ 2026 թ. ձմեռային օլիմպիադայի բացումը 12:2507 Փտր, 2026
  • Թրամփը չեղարկել է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքը 12:0607 Փտր, 2026
  • Հաքան Ֆիդանը և Մարթա Կոսը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 11:4707 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ 11:4107 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի Գետափնյա գյուղում 11:2907 Փտր, 2026
  • ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ 11:2307 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015