CNN հեռուստաալիքը բաց չի թողել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին քննադատելու առիթը: Պարզվել է, որ Թրամփը Ֆլորիդայի համայնքային ընտրություններին մասնակցել է փոստային քվեարկության միջոցով:
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, թե նախկին նախագահն ինչպես էր քննադատում քվեարկության այս մեթոդը անցած նախագահական ընտրություններում: Թրամփը համոզված էր, որ դա էր զանգվածային կեղծիքների հիմնական պատճառը: Մինչդեռ այսօր հանրապետական նախկին նախագահը, որը 2019 թվականից մշտապես բնակվում է Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանում, վստահեցրել է, որ նահանգում հեռակա քվեարկությունն անվտանգ է ու ապահով, և Ֆլորիդայի բնակիչներին խորհուրդ է տվել օգտվել փոստային ծառայությունից: