Իմ երախտիքն ու խոնարհումը մեր հերոս նահատակների մայրերին, կանանց և աղջիկներին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Խաղաղ, երջանիկ և արժանապատիվ կյանք եմ մաղթում մեր մայրերին և քույրերին: Առանձնահատուկ գնահատանք կրթության և մշակույթի ոլորտի կանանց, ում առաքելությունը ուժեղ սերունդ և հասարակություն ստեղծելն է։
Ագաթանգեղոսը, ի դեմս Անահիտ աստվածուհու, լավագույնս է նկարագրել կնոջը. «Անահիտ դիցուհին սեփականագույն և սիրելագույն էր, փառքն էր ազգին, մայր զգաստությանց, բնության բարերար և խնամակալ»: