Նոր Զելանդիայում միմյանց հաջորդած չորս երկրաշարժերի ուժգնությունը եղել է 6,5-ից մինչև 8.1 մագնիտուտ հզորության՝ գրում է Reuters-ը:
Երկրաշարժի հետևանքով ցունամիի սպառնալիքը նվազել է, տարհանվածներին թույլատրվել է վերադառնալ իրենց տները՝ հայտնում է Նոր Զելանդիայի արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը:
Ավելի վաղ արևելյան ափամերձ շրջանից տարհանվել էին հազարավոր բնակիչներ: Այնուամենայնիվ, լողափից հեռու մնալու զգուշացումը մնում է ուժի մեջ: 5,0 բալ ուժգնությամբ ավելի քան 20 հետցնցում տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Կերմադեկ արշիպելագի մոտակայքում: