ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործով դատավարությանը:
«Պաշտպանական կողմը միջնորդություններով թույլ չի տալիս, որ գործի քննությունը մտնի ապացույցների հետազոտման փուլ, արդյոք ԲԴԽ-ն տեսնո՞ւմ է խնդիր» հարցին ի պատասխան՝ Վարդազարյանը նշեց. «Նույնիսկ եթե ԲԴԽ-ն խնդիր տեսնի, իրավասու չէ արձագանքել այդ պրոցեսին: Ես կարող է տեսնել խնդիր՝ երեկոյան տանը հեռուստացույց նայելիս, ԲԴԽ մեկ ուրիշ անդամ, բայց ինստիտուցիոնալ առումով ԲԴԽ-ն իրավասու չէ միջամտել, արձագանքել պրոցեսին: Դրա համար կա դատախազ, կան կողմեր, տուժողների ներկայացուցիչներ, ամբաստանյալի փաստաբաններ, ի վերջո՝ դատարան, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ: Որպես ԲԴԽ անդամ՝ իրավասու չեմ պատասխանելու այդ հարցին»: