ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը աշխատանքից չի ազատվել և շարունակում է ծառայությունը ՀՔԾ-ում՝ 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք՝ Մուշեղյանը առավել հայտնի է որպես «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար:
Այսօր մամուլում լուրեր են տարածվել, թե Հրաչյա Մուշեղյանի՝ աշխատանքից ազատվելու պատճառը իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև եղած խոր հակասություններն են:
ՀՔԾ խոսնակը նշեց, որ ՀՔԾ պետի և Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա, և վերջինս շարունակում է պաշտոնավարումը: