Իլինոյսը դարձավ ԱՄՆ առաջին նահանգը, որը որոշեց վերացնել մինչև դատավարությունը որպես գրավ կանխիկ գումար վճարելու պրակտիկան: Այս մասին ասվում է The New York Times- ի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում:
Նոր կանոնների համաձայն, նահանգի դատարանները չեն կարող գրավ սահմանել դատավարության սպասող անձանց համար: Դատավորները կորոշեն մեղադրյալները պետք է անազատության մեջ մնան մինչ դատաքննության մեկնարկը, թե ոչ: Դրա համար պետք է վստահ լինել, որ մեղադրյալը կվերադառնա դատարան: Բացի այդ, հաշվի կառնվի այն հանգամանքը, թե արդյոք տվյալ անձն անազատության մեջ վտանգ չի ներկայացնում հասարակության համար:
Գրավի դիմաց ազատ արձակվլու որոշումից հրաժարվելու համար տեղական մի խումբ օրենսդիրներ պայքարել են հինգ տարի: Նրանք բացատրում են, որ այդ պրակտիկան անարդար է աղքատների և ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք ֆինանսապես չեն կարողանում օգտվել այդ հնարավորությունից:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, վերջին տարիներին ԱՄՆ Նյու Յորք, Նյու Ջերսի և Կալիֆորնիա նահանգները նույնպես միջոցներ են ձեռնարկել նվազեցնելու գրավի վճարման դեպքերի քանակը, սակայն առայժմ Իլինոյսին հաջողվեց ամբողջովին հրաժարվել այդ պրակտիկայից: