Մենք ծանոթ ենք ձեր տրամադրություններին, ձեր քննադատություններին առ այն, որ մինչև այսօր իշխանությունը շարունակում է մնալ: Սակայն մենք ունենք պատասխանատվություն և երբեք չենք տանելու ձեզ արկածախնդրության, այլ միասնական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս իշխանությանը և կառուցենք մեր երազած Հայաստանը: Այդ մասին «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ առաջիկայում գումարվելու է համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում, որի մեկնարկը, ըստ նրա, տրվում է հիմա:
«Այդ ֆորումով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին: Այդ հարթակում մեկտեղվելու են ռեսուրսներ, ծրագրեր, ձևակերպվելու է նոր օրակարգ՝ վերածննդի ծրագիր, ուստի բոլորի կարծիքները կարևոր են մեզ համար»,- ընդգծեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: