• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ Ռուսաստանն ուզում է Հայաստանը դարձնել ֆորպոստ, հայ ժողովրդին՝ թնդանոթի միս. Արշակյան Բաց հարթակ Ռուսաստանն ուզում... 20:47
Այս անգամ Իրանը լուրջ է վերաբերվում բանակցություններին. Թրամփ. «Հարևաններ» Այս անգամ Իրանը լուրջ... 18:35
Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:26
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ամփոփվել են ՀՀ զինդատախազության 2020 թ. գործունեության արդյունքները և պատերազմին վերաբերող քրեական գործերով քննությունների ընթացքը
Իրավունք
16:4818 Փտր, 2021

Ամփոփվել են ՀՀ զինդատախազության 2020 թ. գործունեության արդյունքները և պատերազմին վերաբերող քրեական գործերով քննությունների ընթացքը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020 թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության  դեմ պայքարի արդյունքները, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նշել է, որ 2020 թ. ՀՀ ԶՈՒ-ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը 2087-ով կամ եռակի ավելի է նախորդ տարվա (929 դեպք) համեմատ:

Հանցագործությունների դեպքերի կտրուկ  աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծված և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցված ագրեսիվ պատերազմով, մասնավորապես, հանցագործությունների դեպքերից 1501-ը կամ մոտ 50%-ը արձանագրվել են ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: 3016 հանցագործությունների 55%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր:

2020 թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների շարունակման հետ: 2020 թ. նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ:

Անդրադառնալով պատերազմին առնչվող քրեական գործերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է կատարվող խորքային, համակողմանի, լիարժեք օբյեկտիվ քննությամբ հնարավորինս արագ իրավական գնահատականներ տալ Ադրբեջանի Հանրապետության կողմից Թուրքիայի աջակցությամբ ագերսիվ պատերազմի սանձազերծմանը, ՀՀ-ի ԱՀ-ի զինծառայողների, խաղաղ բնակչության և բնակավայրերի նկատմամբ կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, մարդկության դեմ գործված հանցագործություններին, անգելված պատերազմական միջոցների գործադրմանը, միջազգային ահաբեկչության ներգրավմանը,  և լիարժեք ու անառարկելի, ապացույցների բավարար համակցության հիման վրա լուծել ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդումների հարուցման հարցը:  

Մյուս կողմից՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է նույնպիսի հետևողականություն ցուցաբերել հայկական զինված ուժերի ղեկավարման և ռազմական առաջադրանքների կատարման մակարդակներում կատարված հանցավոր արարքների բացահայտմանը՝ ըստ կոնկրետ դեպքերի, իրավիճակների, ռազմական գործողությունների ուղղությունների՝ հատկապես շեշտը դնելով պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած  հանցավոր պատճառների և պայմանների ամբողջացման վրա: Այս առումով Արթուր Դավթյանն առանձնացրել է առանցքային մի քանի ուղղություններ: Մասնավորապես՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացների ընթացքում թույլ տրված խախտումները, դրանց բնույթը, ընդգրկումը, երկրորդ՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների պլանավորման և ձեռքբերման գործընթացի համապատասխանությունը ՀՀ և ԱՀ անվտանգության կարիքներին, դրանցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրումը, երրորդ՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական մակարդակներում ռազմական գործողությունների ղեկավարման և իրականացման հետ կապված հանցավոր թերացումների, սխալների ի հայտ բերումը, դրանց համար պատասխանատու պաշոնատար անձանց գործողությունների իրավաչափության պարզումը, չորրորդ՝ կոնկրետ դեպքերում ու իրավիճակներում հրամանատարության կողմից տրված  հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերը, դրանց պատճառները և առաջացրած հետևանքները:

Գլխավոր դատախազը անհրաժեշտ է համարել իրավական գնահատականները նաև հանցավոր դրսևորումների ընդհանրության մեջ տալը՝ պատերազմի ելքի վրա դրանց թողած ազդեցության տեսանկյունից:  Արթուր Դավթյանը քննարկման ժամանակ նաև շեշտել է, որ որևէ գործոն չպետք է կաշկանդի բավարար հիմքերի, ապացույցների ձեռքբերման դեպքում ցանկացած անձի, այդ թվում՝ անկախ զբաղեցրած դիրքից՝ պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: Հանձնարարվել է նաև շարունակել զոհված, անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների, հարազատների ընդունելության, նրանց մտահոգող հարցերով անհրաժեշտ պարզաբանումներ տալու՝ ՀՀ զինվորական դատախազությունում շարունակվող պրակտիկան:  

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ պատերազմին վերաբերող բոլոր հանգամանքների օպերատիվ և օբյեկտիվ պարզումը հրատապ անհրաժեշտություն է՝ առանձնահատուկ կարևորելով հատկապես սպառազինությունների ձեռքբերման ոլորտում հնարավոր կոռուպցիայի, զորահավաքային ռեսուրսների կառավարման ոլորտում տարված անբավարար աշխատանքների պատճառահետևանքային կապերի լիարժեք բացահայտումը:

Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020 թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ:  ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազների դատավարական հսկողության ներքո քննված, ինչպես նաև ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են 221.560.950 դրամի վնասի պատճառման փաստեր, որը ավելի քան 30%-ով ավելի է 2019 թ. համեմատ: Մինչդատական վարույթում վերականգնվել է 61.314.695 ՀՀ դրամ վնասը:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ  վնաս: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է շուրջ 1.3 մլրդ ՀՀ դրամ վնաս: Եվս 111 մլն ՀՀ դրամ վերականգնվել է նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից:

 

Դիտումների քանակ51
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն 11:5117 Փտր, 2021 Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն Լեռնային Ղարաբաղ
  • 2020-ին մայրաքաղաքում հանցագործության դեպքերը նվազել են 7.1 տոկոսով. խորհրդակցություն Երևանի դատախազությունում 16:2215 Փտր, 2021 2020-ին մայրաքաղաքում հանցագործության դեպքերը նվազել են 7.1 տոկոսով. խորհրդակցություն Երևանի դատախազությունում Քաղաքականություն
  • Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է. Գլխավոր դատախազություն 14:4730 Հնվ, 2021 Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է. Գլխավոր դատախազություն Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • «Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել. ՇՄՆ 14:5025 Մար, 2026
  • Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի վրա իր ամենամեծ օդային հարվածներից մեկը 14:4825 Մար, 2026
  • Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով՝ անկախ արտաքին հանգամանքներից․ ՀՀ նախագահը հյուրընկալել է դեսպանին 14:4125 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:4025 Մար, 2026
  • Երևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ 14:3325 Մար, 2026
  • Երբ ընդդիմությունն ասում է՝ Ղարաբաղի հարցը փակված չէ, եթե անեն այն, ինչ հայտարարում են, խաղաղություն չի լինի. Ռուբինյան 14:3225 Մար, 2026
  • Հանրապետության հրապարակին կից Խաչքարերի պուրակում նոր ներառական և անվճար խաղահրապարակը կառուցված է. վարչապետ 14:2525 Մար, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 14:1125 Մար, 2026
  • 2026 թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,4%-ով․ Պապոյան 14:0225 Մար, 2026
  • Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա հանգստյան օրերին. Գրոսսի 13:5325 Մար, 2026
  • Քոչարյանն ու իր ընտանիքը պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծեն ՀՀ պետական բյուջե. Ռուբինյան 13:4525 Մար, 2026
  • Երկու օր առաջ եմ խոսել Քըլըչի հետ. Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին 13:3625 Մար, 2026
  • Անօդաչու թռչող սարքեր են ընկել Լատվիայի և Էստոնիայի տարածքում 13:3125 Մար, 2026
  • Իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը կբարելավվի. նախագիծ 13:2425 Մար, 2026
  • Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ. Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին 13:1525 Մար, 2026
  • Ռուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում Հայաստան 13:0725 Մար, 2026
  • Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ 13:0125 Մար, 2026
  • Լուրեր 13։00 | Նրանք մեզ նվեր են ուղարկել, շատ մեծ նվեր. Թրամփը՝ Իրանի հետ բանակցության մասին 13:0025 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:5225 Մար, 2026
  • Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար 12:5225 Մար, 2026
  • Արարատում և Արմավիրում 7 ապօրինի խորքային հորերի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄ 12:4325 Մար, 2026
  • ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ սահմանելու և մի շարք այլ նախագծեր 12:2725 Մար, 2026
  • Ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է. Վահագն Ալեքսանյան 12:2425 Մար, 2026
  • Իրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով. Al Jazeera 12:1525 Մար, 2026
  • Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ. Իրանի ԱԳՆ 12:0625 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Մար, 2026
  • Մեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել է․ ոստիկանների բացահայտումը 11:5625 Մար, 2026
  • ԱԺ-ն քննարկում է Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում 11:4725 Մար, 2026
  • Երեկ ծիծաղելի ու միաժամանակ նողկալի դեպք է տեղի ունեցել. Ալեն Սիմոնյան 11:3025 Մար, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:2925 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:2625 Մար, 2026
  • Մակրոնը կոչ է արել Փեզեշքիանին վերականգնել ազատ նավարկությունը Հորմուզի նեղուցում 11:2325 Մար, 2026
  • Օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը. Սրբուհի Գալյան 11:1125 Մար, 2026
  • ՀՀ-ն Կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի անկումը կանխելուն ուղղված համաձայնագիր կվավերացնի. նախագիծ 11:0225 Մար, 2026
  • Առաջարկ «ուժեղ տղերքին» շարքից. Նիկոլ Փաշինյան 10:5125 Մար, 2026
  • ՍԴ նախագահը, փոխնախագահը, դատավորներն աշխատանքային ստաժի համար կստանան հավելավճար. նախագիծ 10:4125 Մար, 2026
  • Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի օբյեկտներին և Իսրայելին ուղղված հարվածների 80-րդ ալիքի մասին 10:2325 Մար, 2026
  • Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊ 10:0825 Մար, 2026
  • Աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է․ հաշմանդամություն ունեցող անձինք նաև տակդիր կստանան․ Թորոսյան 10:0525 Մար, 2026
  • Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր 10:0425 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Ներգաղթի աճը խաղաղության և բարեփոխումների արդյունք է. ՆԳ նախարար 10:0025 Մար, 2026
  • ԱԺ նիստ | ՈւՂԻՂ 10:0025 Մար, 2026
  • ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Թեհրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր 09:4425 Մար, 2026
  • Սիբիրախտի պատվաստմամբ մեկնարկել է խոշոր և մանր եղջերավորների պարտադիր պատվաստումների շրջանը 09:1725 Մար, 2026
  • Կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումը 08:3925 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:0825 Մար, 2026
  • Անքնություն. պատճառներն ու բուժումը 08:0325 Մար, 2026
  • Ցանկում 1700 կամուրջ է. կառավարությունը հաստատել է հիմնանորոգման ծրագիրը 01:1025 Մար, 2026
  • Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը 01:0625 Մար, 2026
  • Ծեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոն. սպասում է 5-րդ երեխային 00:5725 Մար, 2026
  • Կամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը 00:5525 Մար, 2026
  • Միջազգային այս ծավալի գործակցություն ՀՀ ՆԳՆ-ն երբեք չի ունեցել. Արփինե Սարգսյան 00:3625 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողություններում․ Թրամփ 00:2725 Մար, 2026
  • Հանցավոր խմբավորումը վիրտուալ POS-տերմինալով օտարերկրացիներից գումար է հափշտակել 00:0025 Մար, 2026
  • Լիբանանը «անցանկալի անձ» է հայտարարել Իրանի դեսպանին 23:4424 Մար, 2026
  • Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները․ Սուրեն Թովմասյանը հանձնարարականներ է տվել 23:3524 Մար, 2026
  • Սահմանադրական դատարանը պետք է լինի ծայրահեղ պրոֆեսիոնալ, անաչառ և անկախ. Վլադիմիր Վարդանյան 23:1424 Մար, 2026
  • Աչքերը՝ ոգեշնչման աղբյուր. երիտասարդ նկարչուհու գործերը 23:0024 Մար, 2026
  • Կոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը. նոր ցուցադրություն 22:2124 Մար, 2026
  • ՔՊ Վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 22:0824 Մար, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0024 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 21:5424 Մար, 2026
  • Մարտի 27-ին և 28-ին ՔՊ պատվիրակները կկատարեն համամասնական ցուցակի թեկնածուների երկրորդ փուլի և ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրությունը 21:3424 Մար, 2026
  • Կրտսեր խաղողագործ-գինեգործները 21:2724 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ում հետ է բնակվել և ինչ պայմաններում ծեծից մահացած փոքրիկի 4.5 տարեկան քույրը 21:0024 Մար, 2026
  • Ռոբոտների հաքաթոն. հաղթող թիմը կստանա 1.5 միլիոն դրամ 20:5824 Մար, 2026
  • Իրանում ավելի քան 82 հազ քաղաքացիական օբյեկտ է տուժել հարձակումների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն 20:5124 Մար, 2026
  • Շատ ուրախացա, որ 10 մշակութային կենտրոն դեռ այցելելու ենք. լոռեցի երեխաները՝ «Իմ քայլ»-ի ծրագրում 20:4424 Մար, 2026
  • Մարտ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3924 Մար, 2026
  • Տարեցների վերականգնողական բուժումը Հայաստանում 20:3224 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:2624 Մար, 2026
  • Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները 20:2124 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 24 մարտ. 2026 20:1424 Մար, 2026
  • Ֆիլիպիններում արտակարգ դրություն է սահմանվել երկրում վառելիքի պակասի պատճառով 20:0924 Մար, 2026
  • Տարածքային պահանջ ներկայացնելը կոչվում է պատերազմ. Ալեն Սիմոնյան 20:0324 Մար, 2026
  • Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա. Bloomberg 19:5924 Մար, 2026
  • Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 19:5224 Մար, 2026
  • Նախորդ 5 տարում ԱՄՆ-ն սպառազինություն է մատակարարել 99 երկրի. աշխարհն ակտիվորեն զինվում է 19:4724 Մար, 2026
  • Իսրայելում վիրավորների թիվը հասել է 5000-ի 19:3624 Մար, 2026
  • Կառուցապատողների աշխատանքային խմբի նիստին քննարկվել են քրեաիրավական և վարչաիրավական հարցեր 19:2424 Մար, 2026
  • Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ 19:1624 Մար, 2026
  • ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը՝ նաև միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող 19:0524 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | ԱԺ-ում թեժ քննարկում․ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրություն և փոխադարձ մեղադրանքներ 19:0024 Մար, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում 18:5624 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 18:4324 Մար, 2026
  • Լիբանանում Իրանի դեսպանին «ոչ ցանկալի անձ» են հայտարարել 18:3424 Մար, 2026
  • Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում 18:2624 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը 18:1124 Մար, 2026
  • Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար 18:0624 Մար, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 17:5824 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանի և Կաորի Իշիկավայի հանդիպմանը ներկայացվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության առաջիկա նախաձեռնությունները 17:4624 Մար, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 797 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3624 Մար, 2026
  • Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Կոնջորյան 17:2324 Մար, 2026
  • Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ է մշակվել. կարգավորվել են ապրանքի վերադարձին առնչվող խնդիրները 17:1424 Մար, 2026
  • Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային՝ կիրառելով հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ. Զելենսկի 17:0324 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Անօդաչուներից մինչև հրթիռներ․ աշխարհում սպառազինության պահանջարկը կտրուկ աճում է 17:0024 Մար, 2026
  • Արժույթի միջազգային հիմնադրամն առանցքային դեր ունի Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում. ՊԵԿ նախագահ 16:5124 Մար, 2026
  • Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել 16:4224 Մար, 2026
  • Փոփոխություն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասով 16:3124 Մար, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3024 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015