ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է
տեսանյութ, որը պատմում է միավորված համայնքներում կյանքի մասին:
Եղվարդում փոփոխություններն ակնհայտ սկսել են նկատվել համայնքի խոշորացումից հետո։ Այստեղ բարեփոխումներն արվում են ըստ անհրաժեշտության և առաջնահերթության, իսկ դրանք որոշում է ոչ թե համայնքի ղեկավարը, այլ բնակիչը։
Խոշորացման արդյունքում շահել են հիմնականում փոքր բնակավայրերը, որոնք նախկինում փոքր բյուջեի պատճառով չէին կարողանում լուծել կենսական անհրաժեշտության խնդիրներ։
Սուբվենցիոն ծրագրերով համայնքում վերանորոգվել և կառուցվել են նախակրթարաններ ու մանկապարտեզներ, երաժշտական դպրոցներ ու մշակույթի տներ
Էապես բարելավվել է ջրամատակարարման տևողությունն ու որակը
Համայնքում լուծվել է լուսավորության հարցը
Վերացվում են ճանապարհների անհարթությունները, ասֆալտապատվում փողոցները
Իրականացվում են կանաչապատում ու համայնքի արտաքին տեսքի բարելավում
Կանոնավոր աղբահանություն
Գործում է քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Երբ համայնքը զգում է կառավարության աջակցությունն ու իր բաժին աշխատանքի կարևորությունը, զարգանում է համաչափ ու արագ տեմպերով։