ԱՄՆ Մինեսոտա նահանգի Բուֆալո քաղաքում տղամարդը սկսել է կրակել Allina Health կլինիկայում, ինչի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է: CNN-ը հայտնում է, որ վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում: Առայժմ հայտնի չէ՝ նա կլինիկայի աշխատո՞ղ էր, թե՞ հիվանդ:
Տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս երեքը, ըստ բժիշկների, գտնվում են ծանր վիճակում:
Բուֆալոյի ոստիկանության պետը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ զինված անձը տեղի 67-ամյա բնակիչ է և գտնվում է կալանքի տակ: Հանցագործության դրդապատճառները դեռ անհայտ են: Ըստ վարկածներից մեկի, նա դժգոհ է եղել կլինիկայի մատուցած ծառայություններից: