ՀՀ Ազգային ժողովի բյուջեի պարգևատրման ֆոնդը հաստատված է դեռևս 2018 թվականից՝ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքներով և կառավարության համապատասխան որոշումներով:
Վերոգրյալից ելնելով, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի առաջին կիսամյակի (ըստ ամիսների) համար հատկացված դրամական միջոցները բաշխվելու են միայն աշխատակազմի աշխատողների միջև՝ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով: