ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 8 մասնակից տարվել է ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի մոտ: