ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր սակրավորները չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում:
«Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ է նախատեսում նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,- հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն: