Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր հայտարարել է, որ անցյալ ամիս Պարսից ծոցում կալանված հարավկորեական լցանավի անձնակազմն ազատ է արձակվել՝ ելնելով մարդասիրական նկատառումներից, և այժմ հարավկորեացիներին թույլատրվել է հեռանալ Իրանից: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
«Հարավային Կորեայի կառավարության խնդրանքով և Իրանի դատական իշխանության աջակցությամբ՝ հարավկորեական լցանավի անձնակազմը, որը ձերբակալվել էր Պարսից ծոցում բնապահպանական կանոնների խախտման մեղադրանքով, ազատ է արձակվել և կարող է հեռանալ Իսլամական Հանրապետությունից»,- նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: