Տոկիոն աշխարհի ամենախիտ բնակեցված մեգաքաղաքներից մեկն է, որտեղ ապրում է մոտ 14 միլիոն մարդ: Քաղաքի իշխանությունն ու բնակիչները, սակայն, սիրում ու պաշտպանում են բնությունը, և բարձրահարկերի կողքին այստեղ հաճախ են հանդիպում նաև կանաչ օազիսներ՝ տեղեկացնում է euronews-ը:
Տոկիոյում յուրաքանչյուր քառակուսի մետր տարածք օգտագործվում է նպատակային, կառուցվում են նոր այգիներ, որոնք հայտնվում են նաև տանիքներին: Այստեղ 35 մետր բարձրության վրա էլ կարելի է տեսնել հազարավոր ծառեր, խաղահրապարակներ, բանջարանոցներ և ճապոնական ավանդական այգիներ: Ճապոնիայի մայրաքաղաքի 52 տոկոսը կանաչ տարածք է:
Ճապոնացիները վստահ են, որ կանաչ գոտիները բնության հետ հաղորդակցվելու լավագույն վայրերն են, օգնում են խոր շնչել, առանձնանալ առօրյա հոգսերից: