Խոշորացված Բյուրեղավան համայնքի բյուջեի հատկացումներով քաղաքի և Նուռնուս բնակավայրի կենտրոնական փողոցների, ներհամայնքային թաղամասերի, բազմաբնակարան շենքերի բակերի գիշերային լուսավորության նախկին համակարգն ամբողջովին արդիականացվել է. հին լուսատուները փոխարինվել են ժամանակակից էներգախնայող ԼԵԴ լուսատուներով։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Ընդհանուր առմամբ տեղադրվել է 225 լուսատու։
Տեղադրված էներգախնայող լուսատուներն արդեն ապահովում են համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը։
Առաջիկայում աշխատանքները կշարունակվեն նաև Ջրաբեր բնակավայրում։