Հունաստանի և Թուրքիայի դիվանագիտական պատվիրակությունները հինգ տարվա ընթացքում առաջին անգամ այսօր կնստեն սեղանի շուրջ՝ զրուցելու երկկողմ տարբեր հարցերի վերաբերյալ: Օրակարգի հիմնական թեման Էգեյան ծովում առկա խնդիրներն են՝ հաղորդում է france24-ը:
Ակնկալվում է, որ Ստամբուլում հույն նախկին դիվանագետ Պավլոս Ապոստոլիդիսի և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ բանակցություններում էական առաջընթաց չի գրանցվի, բայց հանդիպումը կարող է օգնել մեղմելու լարվածությունը ՆԱՏՕ-ի երկու հարևանների միջև:
Թուրքիայի նախագահ Էրդողանը շահագրգռված է այս հանդիպումով, քանի որ փորձում է վերականգնել Եվրոպայի հետ վնասված հարաբերությունները: