Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ձերբակալվել են ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու համախոհները:
Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիրը ձերբակալվել էր Մոսկվայի օդանավակայանում և կոչ էր արել աջակիցներին բողոքի ցույցեր անցկացնել հունվարի 23-ին: Bloomberg-ը, վկայակոչելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աղբյուրները, պնդում է, որ Նավալնին կարող է բանտարկվել մի քանի տարի ժամկետով:
Դիտորդները նշում են, որ իշխանությունները փորձում են կանխել չարտոնված հանրահավաքների անցկացումը: Առաջին ձերբակալվածները հիմնադրամի փաստաբաններ Լյուբով Սոբոլն ու Վլադլեն Լոսն էին:
Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի անդամները որոշում են ընդունել՝ պահանջելով ազատ արձակել Նավալնուն, արգելափակել «Հյուսիսային հոսք 2» -ի կառուցումը և խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն Եվրամիության գործադիր կառույցների համար: