Հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն՝ առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։
ունվարի 21-ի ցերեկը, 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Քամին՝ հյուսիս-արևմտյան է՝ 5-8 մ/վ:
Երևանում հունվարի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Մանրամասները՝ տեսանյութում: