Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն «Արցախփոստի» կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով՝ տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը:
Տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների կենսաթոշակները կվճարվեն «Հայփոստի» և «Արցախփոստի» մասնաճյուղերում, այսինքն՝ և՛ ՀՀ-ում, և՛ ԱՀ-ում։
Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) կենսաթոշակները կվճարվեն թե՛ «Արցախփոստի» կողմից՝ թղթային ցուցակներով, թե՛ ՀՀ-ում՝ «Հայփոստի» մասնաճյուղերում (ՀՀ-ում գտնվող անձանց վճարումները կատարելու համար):