Շաբաթ օրը սեփական տանը մահացած են գտել Կապիտոլիում ապօրինի մուտք գործելու համար մեղադրվող՝ Ջորջիա նահանգի բնակչին՝ հայտնում է РИА Новости-ն վկայակոչելով New York Times-ը: Հաղորդվում է, որ 53-ամյա ֆինանսական խորհրդական Քրիստոֆերը ինքնասպան է եղել: Նա բերման էր ենթարկվել նախորդ շաբաթ Կապիտոլիումի գրոհից հետո և մեղադրվում էր տարածք ապօրինի մուտք գործելու, ինչպես նաև պարետային ժամը խախտելու համար: Քրիստոֆերն իրեն մեղավոր չի ճանաչել:
Ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչները Washington Post-ին հայտնել էին, որ հանգստյան օրերին ինքնասպանություն է գործել ԱՄՆ ոստիկանության 51-ամյա սպա Հովարդ Լիբենգուդը, որն ականատես է եղել Կապիտոլիումի անկարգություններին:
Երեքշաբթի ԱՄՆ Դաշնային դատախազ Մայքլ Շերվինն ասել է, որ պարզվել է Կապիտոլիումի գրոհի մասնակից 170 մարդու ինքնությունը, ավելի քան 70-ի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել: