Ղազախստանում անցկացվել են խորհրդարանի ստորին պալատի և տեղական ներկայացուցչական մարմինների ընտրություններ: Ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների՝ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ղեկավարած «Նուր Օթան» իշխող կուսակցությունը մեծամասնություն է ստացել երկրի խորհրդարանի ստորին պալատում՝ հավաքելով ձայների մոտ 72%-ը: Խորհրդարան մտնելու 7 տոկոսի շեմը հաղթահարել է ևս երկու կուսակցություն:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է կուսակիցներին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Մինչդեռ ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացրել երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Նուր-Սուլթանում և Ալմաթիում: Իրավապահ մարմինները ձերբակալել են չարտոնված հանրահավաքների բազմաթիվ մասնակիցների, ավելի ուշ նրանց ազատ են արձակել: