Հունվարի 6-ին Մոսկվայի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանը մատուցել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին նվիրված Սուրբ Պատարագ և ներկաներին փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական պատգամը։
«Սրբազան արարողության ավարտին կատարվեց ջրի օրհնության կարգ՝ ի հիշատակ Քրիստոսի Սուրբ մկրտության։Եզրաս սրբազանը աղոթքների և շարականների երգեցողության ներքո ջուրն օրհնեց Սուրբ Խաչով և Սրբալույս Մյուռոնով։
Ջրօրհնեքի արարողությունից հետո Մյուռոնով սրբագործված ջուրը մարմնի և հոգու նորոգության համար բաժանվեց ժողովրդին»,- ասվում է Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու Ֆեյսբուքի գրառման մեջ: