Կորոնավիրուսից մահացել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. լուրը ֆեյսբուքի իր էջում հայտնել է դուստրը՝ Լիլիթ Ադիբեկյանը:
Ահարոն Ադիբեկյանը փետրվարի 27-ին կդառնար 79 տարեկան։
1975 թվականից Ահարոն Ադիբեկյանը դասավանդել է հայաստանյան տարբեր բուհերում, 1991 թվականից հիմնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը: