«Եվրասիան 2021 թ. նոր մարտահրավերների առջև» թեմայով Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Նուր-Սուլթան տեսակամրջի ժամանակ Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի քարտուղար, քաղաքական գիտությունների դոկտոր Անդրեյ Բելյանինովը պատասխանել է Հայաստանի սոցիալ-քաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ հարցին:
«Մարդիկ Հայաստանում շատ են քաղաքականացված, շատ են քաղաքականությամբ զբաղվում: Իսկ ո՞ւր է մշակույթը, պահո՞ւմ եք ձեր ավանդական արժեքները, որոնցով ուժեղ էիք: Արդյոք մարդիկ գնո՞ւմ են թատրոն, համերգ: Այնքան եք խորացել քաղաքականության մեջ, որ մոռացել եք մշակույթի և տնտեսության մասին: Պետք է ճիշտ ներկայացնել իրավիճակը, վերջ դնել թշնամանքին: Ատելություն չպետք է կուտակել: Մեծահոգությունը բնորոշ է մեծ ազգերին, մեծ ժողովուրդներին, պետք է կարողանալ ներել»՝ ներկայացրել է SputnikArmenia-ն: