Ֆրանսիական Սենտ-Ժյուստ համայնքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ երեք ժանդարմ սպանած, մեկին վիրավորած 48-ամյա քաղաքացուն մահացած են գտել իր մեքենայում: Մահվան պատճառն առայժմ պարզ չէ: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Չորեքշաբթի առավոտյան ֆրանսիական ոստիկանությունը ահազանգ էր ստացել ընտանեկան բռնության մասին: Հասնելով դեպքի վայր՝ ոստիկանները փորձել էին փրկել տան տանիքում թաքնվող կնոջը: Տղամարդը կրակել էր երկու ժանդարմի վրա՝ սպանելով նրանցից մեկին, ապա կրակել էր տան մոտ գտնվող ևս երկու ժանդարմի, որոնք նույնպես մահացել են: Այնուհետ տանտերը հրկիզել էր իր տունը:
Տան տանիքում թաքնված կինն ապահով է: Նրա ամուսինը իրավապահներին հայտնի էր երեխաների խնամակալության հետ կապված խնդիրներով: