ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է հարցաքննության. 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նրա խոսքով, Վանեցյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մ. Հակոբյանի՝ ասուլիսում արված հայտարարությունների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ գործին Է կցվել նաև Արցախի հանրապետության 7 շրջանների դիմաց Ալիեւի կողմից Փաշինյանին 5 մլրդ դոլար առաջարկելու մասին՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը պարունակող տեսանյութը` այն քրեական գործի շրջանակներում ուսումնասիրության առարկա դարձնելու նպատակով: