Այսօր Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը միջադեպ է տեղի ունեցել ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի միջև:
Ավագանու անդամները քաղաքապետարանի միջանցքում վանկարկել են «Նիկո՛լ, հեռացի՛ր», ինչի պատճառով արժանացել են քաղաքապետարանի աշխատակիցների դիտողությանը: Տեղի է ունեցել քաշքշուկ, որին միջամտել են նաև ոստիկանության աշխատողները:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ քաղաքապետարանի աշխատակիցն իրենց վիրավորել է:
«Պահանջում էինք պարոն Փաշինյանի հրաժարականը, երթով գնում էինք Հանրապետության հրապարակ: Հարգարժան աշխատողը՝ չեմ էլ ճանաչում, վիրավորական արտահայտություններով սկսեց վիրավորել ընդդիմադիրների ղեկավարությանը, մեր կուսակցության ղեկավարությանը»,- ասաց նա: